Աուտիզմով հիվանդների համար նոր մասնաշենք է բացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

Աուտիզմով հիվանդների համար նոր մասնաշենք է բացվել

18:10 28.09.2019

Աուտիզմով հիվանդների համար գործող «Իմ ուղին» մասնագիտական ուսուցման և զբաղվածության կենտրոնն ունեցավ ևս մեկ մասնաշենք: Այսօր «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է նոր մասնաշենքի բացմանը:

Մասնաշենքի հիմնանորոգման համար գումար է հատկացրել նաև «Իմ քայլը» հիմնադրամը:

Նշենք, որ  աուտիզմը զարգացման խանգարում է, որը բնորոշվում է շփման ու հաղորդակցման խախտումներով, կրկնվող ու սահմանափակ վարքագծով: Հայաստանում պաշտոնական հաշվարկով աուտիզմ ունեցող 2000 մարդ է ապրում:

Աուտիզմի առաջացման պատճառները բժշկությանը հայտնի չեն: Հայտնի է սակայն, որ այս դեպքում կարևոր է գենետիկ նախատրամադրվածությունը: Աուտիզմ ունեցողների վարքագիծը շատ տարբեր է, ու մասնագետները հաճախ են մեջբերում  դոկտոր Ստեֆան Շորի խոսքերը. «Եթե դուք հանդիպել եք աուտիզմով մեկ մարդու, ուրեմն դուք ծանոթ եք այդ խնդիրն ունեցող միայն մեկին»:

Հայաստանում 2006 թվականից  գործում է աուտիզմի կենտրոն:

Ի դեպ, աուտիզմ ունեցողների թիվն անընդհատ աճում է: Աշխարհում այդ խնդիրն ունեցող 67 միլիոն մարդ կա: Ընդ որում` տղաները 4-5 անգամ ավելի հաճախ են ծնվում աուտիզմով, քան աղջիկները: Հայաստանում ոչ պաշտոնական տվյալներով  աուտիզմ ունեցողների թիվը 8000-ի է հասնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

12:31 01.07.2025

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։  Մեկ ուղևոր հոսպիտալացվել […] ...

«Նոան» մարզական հավաքն  Ավստրիայում ավարտել է հաղթանակով

12:26 01.07.2025

«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակով

Պրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

12:21 01.07.2025

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...

Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

12:17 01.07.2025

Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

12:02 01.07.2025

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...

SHANTNEWS

12:00 01.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP