Նախագահը հյուրընկալել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Նախագահը հյուրընկալել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին

16:30 29.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Լի Սյեն Լունի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով բարձրաստիճան հյուրի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ նախագահը Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Շատ ուրախ եմ, որ Սինգապուրի և Հայաստանի հարաբերություններն առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ: Ինձ համար խորհրդանշանական է, որ այստեղ լինելու ընթացքում Դուք հանդիպելու եք նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի ղեկավարների հետ: Հուսանք, որ ապագայում Հայաստանը կօգտագործեք որպես դարպաս դեպի Եվրասիա: Ակնկալում եմ կրկին տեսնել Ձեզ այստեղ ավելի երկար ժամանակով, երբ ես և իմ գործընկերները, կառավարությունը հնարավորություն կունենանք Ձեզ ավելի շատ ցույց տալ Հայաստանն ու հայերին»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սինգապուրի վարչապետը նշել է.

«Մենք փոքր երկրներ ենք, ապրում ենք մի աշխարհում, որտեղ կան շատ մարտահրավերներ՝ կապված անորոշությունների հետ: Սակայն միևնույն ժամանակ անկանխատեսելի իրավիճակներում փոքր երկրներն ունեն առավելություններ, քանի որ կարողանում են շատ ավելի արագ հարմարվել, ավելի արագ նոր ուղղություն ընտրել, քան մեծ երկրները: Ժամանակն է, որ մենք կարողանանք օգուտներ քաղել միմյանց հետ երկխոսելուց, ինչպես նաև միասին աշխատելու հնարավորությունից՝ համագործակցելով տնտեսության ոլորտում, զբոսաշրջության, գիտական ու հետազոտական ծրագրերի շրջանակում: Հուսով եմ՝ կկարողանանք Հայաստանի հետ անել ավելին՝ ունենալով փոխայցելություններ Սինգապուրից Հայաստան և հակառակը»:

Իր հերթին նախագահ Սարգսյանն ասել է, որ անկախ նրանից՝ մեծ ես, թե փոքր, 21-րդ դարի մարտահրավերները կապված են լինելու այն փաստի հետ, թե ինչպես ես կառավարում հսկայական տեղեկությունը, որքան արդյունավետ ես:

«Ինչ-որ առումով ես կանխազգացում ունեմ, որ մենք մեծ պատմական ժամանակաշրջանի սկզբում ենք»,– նշել է Հայաստանի նախագահը։

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները կարող են հատկապես արդյունավետ աշխատել մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության ոլորտներում: Իսկ ընդհանուր առմամբ կողմերը համոզմունք են հայտնել, որ համագործակցության համար հեռանկարային կարող են լինել նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, բանկային համակարգը։ Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների շփումների ակտիվացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

BACK_TO_TOP