17:54 29.11.2017
Հեռուստատեսությունը Հայաստանում կես դարուց ավելի պատմություն ունի: 1956 թվականի նոյեմբերի 29-ին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանն առաջին անգամ հայկական կապույտ էկրանից ասաց.
«Ողջույն, մենք սկսում ենք մեր հաղորդումը»:
Տարիներ հետո Նարա Շլեպչյանը հիշում է, թե ինչպես է եղել, որ հենց իրեն է վստահվել այդ պատասխանատու գործը:
«Հեռարձակումը սկսելուց մի քանի օր առաջ հանկարծակի պարզվեց, որ հաղորդավար չկա: Պատկերացնում եք, շատ արագ մրցույթ հայտարարեցին, որի լսումներին հավաքվել էր 250-ից ավելի երիտասարդ կին: Լսումներին հիմնականում մասնակցում էին դերասանուհիներ, լեզվաբաններ: Մրցույթի պարտադիր պայմաններից էր հայերենի և ռուսերենի վարժ իմացությունը և բարձրագույն կրթությունը, իսկ Մոսկվայից ժամանած հանձնաժողովը շատ խիստ էր, որի կազմում հեռուստաեթերի մասնագետներ էին»:
Հայաստանի առաջին հաղորդավարուհին հիշում է, որ մրցույթի մասնակցության մասին անգամ չի էլ մտածել, քանի որ այդ ժամանակ դեռ դպրոցում էր սովորում.
«Ինձ ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը համոզեց դասերից փախչել և գալ լսումներին, ուղղակի կողքից հետևելու համար: Մինչև իմ գնալը արդեն մրցույթի երկու փուլերը վերջացել էին, ես զուտ հետաքրքրության համար տեղում որոշեցի մասնակցել երրորդ փուլին: Ինձ ուղղորդեցին դեպի հաղորդավարի աթոռը, իմ դիմացը օպերատորներին էին, լույսերը և տեսախցիկները: Ես ինձ չկորցրի՝ միանգամից տեղում հորինեցի հայկական մի հաղորդում, որի ընթացքում էլ ռուսերենով պատմեցի Կոռնեյ Չուկովսկիի «Չոփ-չոփ արա» հեքիաթը: Չհասկացա՝ հետո ինչ կատարվեց, բոլորը ինձ շնորհավորեցին և ասացին, որ ընտրել են ինձ»:
Սկզբնական շրջանում հեռուստատեսությամբ ցուցադրվել են մուլտֆիլմեր, գեղարվեստական ֆիլմեր կամ երաժշտական հաղորդումներ: Այնուհետև սկսել են թողարկել սեփական արտադրության հաղորդումներ և մինչև 1972 թվականը հայկական հեռուստաեթերը աշխատել է բացառապես ուղիղ եթերի ռեժիմով:
Հեռուստատեսությունը եկավ և փոխեց մեր առօրյան, դարձավ մեր օրակարգի մի մասը: Մեր տատիկները և պապիկները միշտ ուրախությամբ են պատմում, թե ինչպիսի հրճվանքով են դիտել հայկական հեռուստատեսության առաջին եթերը, մեզանից շատերն էլ լսել են այն պատմությունները, թե ինչպես են հարևան ու բարեկամ հավաքվել և հաղորդումներ կամ ֆիլմեր դիտել:
Իհարկե, այս ամենը մեզ համար շատ խորթ կարող է թվալ, քանի որ առաջին եթերի օրվանից անցել է ուղիղ 61 տարի, և այս տարիների ընթացքում ահռելի բան է փոխվել:
Այժմ Հայաստանում գործում է մի քանի տասնյակ հեռուստաալիք, որոնցից յուրաքանչյուն ունի իր հավատարիմ հեռուստադիտողը:
08:00 02.05.2025
Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներԱՄՆ պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային ստուգումներ իրականացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ […] ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...