Ջերմուկցիներն ընդդեմ էրիկ Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

Ջերմուկցիներն ընդդեմ էրիկ Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց

17:44 30.09.2019

Վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել ջերմուկցիներն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանի գործով  երրորդ նախնական դատական նիստը։

Հիշեցնենք՝ Ջերմուկի 19 բնակիչ նոր երևան եկած բնապահպանական հանգամանքներով դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 4-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի։

Հայցվորները խնդրում են պարտավորեցնել շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և բնապահպանության նախարարի կողմից դրա հաստատումը:

Գործով երրորդ անձ ներգրավված են ֆինանսների նախարարությունը, «Լիդիան Արմենիա»-ն, ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ը։ Ջերմուկցիները շահերը ներկայացնում է փաստաբան Նազելի Վարդանյանը։ Դատարանում նա հայցի լրացման միջնորդություն ներկայացրեց, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, թեև պատշաճ ծանուցված է  եղել, սակայն չէր եկել նիստին:

  «Ի սկզբանե մենք հայց ենք ներկայացրել նոր երևան եկած բնապահպանական գործոններով` դա 4 միջազգային  փորձագետների փորձաքննությունն է թթվային դրենաժի մասին, երկրորդ` վայրի  բնության միջազգային հիմնադրամի  եզրակացությունն է այն մասին, որ կարմիրգրքային ոչ բոլոր կենդանիների ու բույսերի անվտանգությունն է հաշվի առնվել և երրորդ` «Լիդիան Արմենիայի» ֆինանսական աղբյուրներից մեկի օմբուդսմենի եզրակացությունն է այն  մասին, որ Ջերմուկի և Գնդեվազի վրա ազդեցությունը հաշվի չի առնվել:

Հայցը լրացվել է հետևյալ նոր փաստաթղթերով՝  «Էլարդի» ուսումնասիրության մեջ նշված բոլոր այն գործոններն են, որ  իրենց նշելով` հաշվի չեն առնվել փորձաքննական ՇՄԱԳ-ում, երկրորդը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գրությունն է, որն ուղղված է կառավարություն` 13 կետից բաղկացած, այն մասին, թե ինչ նոր հանգամանքներ կան, որ պետք է ուսումնասիրեն նոր տեսչական ստուգման ժամանակ, որը փակուղի է տանում և սխալ է և երրորդ` անցյալ տարի տեսչական մարմնի ստուգման արդյունքն է, որով պարտավորեցրել են «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանին ձեռնպահ մնալ որևէ գործունեություն իրականացնելուց Ամուլսարում մինչև կենսաբազմազանության ազդեցության գնահատման նոր փորձաքննությունը»,- ասել է Նազելի Վարդանյանը դատական նիստից հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

12:31 01.07.2025

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։  Մեկ ուղևոր հոսպիտալացվել […] ...

«Նոան» մարզական հավաքն  Ավստրիայում ավարտել է հաղթանակով

12:26 01.07.2025

«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակով

Պրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

12:21 01.07.2025

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...

Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

12:17 01.07.2025

Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

12:02 01.07.2025

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...

SHANTNEWS

12:00 01.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP