18:17 30.09.2019
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որպես ապաքաղաքական կառույց, ձեռնպահ է մնացել և շարունակելու է ձեռնպահ մնալ քաղաքական բնույթի հայտարարություններին, դրանցում հնչեցվող ձևակերպումներին արձագանքելուց, քանի դեռ դրանք կամ դրանց շահարկումը չեն անցել օրենքով թույլատրելիի սահմանագիծը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ որոշ դատական գործընթացների կապակցությամբ դատական իշխանության նկատմամբ առկա են տարաբնույթ տրամադրություններ, ինչն օրինաչափ է: Մինչդեռ, երբեմն դրանք միտումնավոր ուղղորդվում են և բերում ոչ բարենպաստ զարգացումների, ինչն ի զորու է վտանգել բարձր հանրային հեղինակություն ու վստահություն վայելող դատական իշխանության գաղափարի կյանքի կոչումը:
Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում առանձնակի կարևորել`
ա/ հանրության մեծ վստահություն վայելող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ հանրային գործիչների կողմից դատարանների և դատավորների հասցեին հնչեցվող արտահայտություններում խիստ ընտրողականություն դրսևորելու անհրաժեշտությունը՝ որևէ կերպ թույլ չտալու համար նույնիսկ գնահատողական դատողությունների տիրույթում վիրավորական բնույթի ձևակերպումներ,
բ/ իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ցանկացած շահի պաշտպանության իրականացումը բացառապես մասնագիտական, էթիկայի ու բարեվարքության կանոնների խստագույնս պահպանմամբ և ոչ երբեք դատական իշխանությունը հեղինակազրկելու, դատավորի անձը վիրավորելու և դատարանը վարկաբեկելու հաշվին,
գ/ դատավորների՝ ցանկացած ներազդեցության կամ ճնշման փորձից, պատվի, արժանապատվության ու անվտանգության դեմ ցանկացած ոտնձգությունից զերծ լինելը: Նման փորձերը մնալու են ընդամենը փորձեր և զրոյական ազդեցություն են ունենալու դատարանում քննվող ցանկացած գործի ընթացքի վրա, իսկ այդպիսի յուրաքանչյուր դեպք կլինի Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության կենտրոնում, որը հաստատակամ է ձեռնարկելու օրենքով նախատեսված քայլեր դատավորների անկախության ապահովման համար:
Միաժամանակ խորհուրդը խիստ կարևորում է հատկապես իրավաբանական համայնքի՝ փաստաբանների, իրավապաշտպանների, դատախազների, քննիչների, հասարակական-իրավական կազմակերպությունների, դատավորներից ոչ պակաս կարևոր դերակատարությունը մեր պետության արդարադատական ինստիտուտների կայացման ու զարգացման գործում: Ավելին, գտնում ենք, որ իրավաբանական համայնքը պետք է դատական իշխանության հետ հավասարապես կիսի պատասխանատվությունը հասարակության առաջ՝ վերջնարդյունքում բացառապես մասնագիտական չափանիշներով գործող, հասանելի, ընկալելի և հանրային բարձր վստահություն վայելող արդարադատական համակարգ ունենալու ճանապարհին, քանի որ, ի վերջո, դրա անաչառ գնահատողն ու հիմնական շահառուն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է»:
11:00 12.07.2025
«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...
10:40 12.07.2025
ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվըՄերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը տեղի կունենա հուլիսի 28-30-ը Նյու Յորքում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահի ներկայացուցիչ Շարոն Բիրչը։ Համաժողովը նախատեսված էր անցկացնել հունիսի 17-21-ը Նյու Յորքում ՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Տարածաշրջանում հունիսյան լարվածության ֆոնին, մասնավորապես՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների […] ...
10:22 12.07.2025
Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Կիևին հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթ տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Գումարը կտրամադրվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի օրոք հաստատված հիմնադրամից, որը «թույլ է տալիս Պենտագոնին դուրս բերել զենքը ԱՄՆ ռազմական պաշարներից Ուկրաինայի համար», – ասվում է հաղորդագրության մեջ: […] ...
10:03 12.07.2025
Ընդհանրապես չեմ կիսում Յուրգեն Կլոպի տեսակետը․ Արսեն ՎենգերԱրսեն Վենգերը պատասխանել է Յուրգեն Կլոպի այն պնդումներին, թե աշխարհի ակումբային առաջնությունը «երբևէ հորինված ամենավատ գաղափարն է»: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Վենգերը, ով այժմ ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման ղեկավարն է, ասել է, որ աշխարհի ակումբային առաջնությունն ունի ներգրավված թիմերի, խաղացողների և մարզիչների լիակատար աջակցությունը։ «Ես շատ ձանձրալի պատասխան եմ տալու շատ հետաքրքիր հարցի։ Բոլորը կարծիք […] ...
09:40 12.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինըՀուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 հասցեի սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով մահացել է […] ...
09:17 12.07.2025
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների […] ...