21:18 30.09.2019
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ սեպտեմբերի 30-ին մեկնարկած աշնանային նստաշրջանում խոսել է սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, նա նշել է, որ Արցախում հերթական անգամ տեղի ունեցան ազատ և մրցակցային ընտրություններ, որոնք օրինակելի կարող են լինել ԵԽ որոշ անդամ պետությունների համար։ Զոհրաբյանը Վեհաժողովի անդամներին հարց է ուղղել՝ «Ես ուզում եմ հասկանալ՝ եթե կա վեճ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, արդյոք այստեղ նստած որևէ մեկի համար կա՞ վեճ՝ Արցախում ապրող մարդկանց մարդ լինելու և մարդու իրավունքներ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ չկա։ Կոչս մեր Վեհաժողովին հստակ է՝ մի՛ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, աջակցե՛ք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները։ Որովհետև դրանից շահելու է մարդը։ Իսկ մարդը ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ և կարգավիճակ»,- ասել է Զոհրաբյանը։
Նա իր ելույթում նշել է.
«Հարգելի գործընկերներ,
Այսօր ես խոսելու եմ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։ Ինչո՞ւ, որովհետև Արցախում տեղի ունեցած ընտրությունները բացառիկ էին իրենց օրինականությամբ և ժողովրդավարությամբ։ Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընդ որում՝ բոլոր համայնքներում միաժամանակ և՛ համայնքի ղեկավարի և՛ ավագանու անդամների ընտրություններ:
Ընտրություններին մասնակցող դիտորդների գնահատականը հստակ էր՝ ԵԽ անդամ մի շարք երկրներ կան, որտեղ երազել անգամ չեն կարող նման ժողովրդավար, բաց և մրցակցային ընտրություն անցկացնելու մասին։ Եվ կուզենայի հատուկ ընդգծել, որ ընտրված համայնքապետերից 16-ը կին են, ինչը դեռևս մեծ թիվ չէ, սակայն ակնհայտ է, որ Արցախում կանայք սկսել են շատ ավելի ակտիվ ներգրավվել համապետական և տեղական ինքնառավարման մարմինների ընտրություններին։
Հարգելի գործընկերներ, իր անկախությունը հաստատելուց հետո Արցախում տեղի են ունեցել համապետական և տեղական ինքնակառավարման բազմաթիվ ընտրություններ, որոնք ապացուցել են Արցախի ժողովրդի՝ իրենց երկրի ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը։ Ես կրկին ստիպված եմ օգտագործել Մարդու իրավունքների հռչակագրի լեզուն և բոլորիս հիշեցնել, որ որևէ անձ, անկախ իր բնակության վայրի կամ երկրի քաղաքական, իրավական կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել։ Ես շատ կուզենայի, որ մեր կառույցը այդ լեզվից չշեղվեր և գնահատեր Արցախում տեղի ունեցած արդար և մրցակցային ընտրությունները։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ չլինելով ԵԽ անդամ, Արցախը կամավոր ստանձնել և իրականացնում է ԵԽ մի շարք պարտավորություններ՝ միակողմանի միանալով մեր կառույցի բազմաթիվ կոնվենցիաների, իր օրենսդրությունը համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին, որոնք մեր կառույցը դնում է իր լեգիտիմ անդամների առաջ։
Ինչո՞ւ եմ այսօր խոսում այս ամենի մասին։ Որովհետև, ևս մեկ անգամ ուզում եմ, որ մեր կառույցը ինքն իրեն տա պարզ մեկ հարց՝ եթե անգամ Արցախի միջազգային կարգավիճակի վերաբերյալ կա վեճ, արդյո՞ք Եվրոպայի խորհրդի համար կա վեճ՝ Արցախում ապրող մարդկանց մարդ լինելու և մարդու իրավունքներ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ չկա։ Կոչս մեր Վեհաժողովին հստակ է՝ մի՛ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, աջակցե՛ք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները։ Որովհետև դրանից շահելու է մարդը։ Իսկ մարդը ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ և կարգավիճակ»:
17:40 13.07.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
17:05 13.07.2025
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակինԱյսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...
16:12 13.07.2025
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝ Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
16:00 13.07.2025
Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրաԻշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...