11:20 02.10.2019
Խաղամոլության դեմ պայքարը կարելի է մղել ոչ թե սահմանափակելով բիզնեսի աշխատանքը, այլ հարկելով այդ խաղադրույքներից քաղաքացիների եկամուտները։ Այս կարծիքին է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Ազգային ժողովում նա այսօր նշեց, որ գուցե կարիք կա նույնիսկ պետական լոտո ստեղծել, որի կուտակած միջոցները կուղղվեն սոցիալական խոցելի խավերի խնդիրների լուծմանը։ Նա ասաց, որ, այնուամենայնիվ, կողմ կքվեարկի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող նախագծին, բայց ակնկալիքով։
«… ակնկալելով, որ էս մասերով ձեր եկամուտների հայտարարագրման համակարգը շատ արագ կբերվի և կներդրվի, և մենք կխոսենք այս եկամուտների հարկման միջոցով նման վարքագծերի վրա ազդեցության գործիքակազմն ավելի արդյունավետ կիրառելու համար», – ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ եկամուտների հայտարարագրման նախագծի մասին խոսակցությունները սկսվեցին դեռ նախորդ տարի և մեծ աղմուկ առաջացրին։ Առաջարկվում էր ներդնել մի համակարգ, որով քաղաքացիների բոլոր եկամուտները պետք է հայտարարագրվեն ու հարկվեն։ Սակայն աղմուկը գնաց այն ուղղությամբ, որ հարկվելու են նաև «խոպանից» ուղարկվող փողերը և այլն։ Արդյունքում իշխանությունները հայտարարեցին, որ նման նախագիծ չունեն։
18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում18:06 05.05.2025
«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար17:46 05.05.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին17:34 05.05.2025
Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Հայաստան17:16 05.05.2025
Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանին17:02 05.05.2025
Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը16:46 05.05.2025
Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները19:12 05.05.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ռազմավարության հիմնական նպատակները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի, առողջապահության իրավունքի, խտրականության արգելքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների, կյանքի […] ...
19:02 05.05.2025
Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆԿոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ […] ...
18:54 05.05.2025
Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 5-ին` ժամը 15։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել […] ...
18:46 05.05.2025
«Չելսին» հաղթել է ժամանակից շուտ չեմպիոն դարձած «Լիվերպուլին»Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 3-1 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»։ «Լիվերպուլը» 82 միավորով առաջին տեղում է։ Հիշեցնենք, որ ակումբն արդեն ապահովել է չեմպիոնությունը։ «Չելսին» 63 միավորով 5-րդն է և Չեմպիոնների լիգայի գոտում է։ ...
18:37 05.05.2025
ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցինՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին: Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ (Առաջինի Լրատվական ալիք), Կառավարության ֆեյսբուքյան և յութուբյան էջերով։ ...
18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան, Սահմանապահների և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը, մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...