13:41 02.10.2019
2016 թվականին ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրած հարցումների համաձայն՝ մեկ շնչին նվազագույնը 120 հազար դրամ է պետք գոյատևելու համար։ Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք էր նվազագույն աշխատավարձը դարձնել ոչ թե 68 հազար, այլ 120 հազար դրամ։ Այս մասին Ազգային ժողովում նվազագույն աշխատավարձի քննարկումների ժամանակ ասաց պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Ովքեր տնտեսագետ չեն, իրենց համար կարող է էդ հարցը շատ պարզ թվալ, ասեն՝ կարող ենք փող տպել ու մարդկանց շատ աշխատավարձ բաժանել։ Բայց մեկ-մեկ շատ փող տալը հետո ավելի վատ հետևանքների է բերում․ մարդկանց ոչ թե հարստացնում է, այլ ավելի է աղքատացնում»,- ասաց Թունյանը։
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...