4-րդ դասարանից աշխատել եմ, շառի-շուռի հետևից չեմ ընկել. ինչպե՞ս է հարստացել Վարդան Ղուկասյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

4-րդ դասարանից աշխատել եմ, շառի-շուռի հետևից չեմ ընկել. ինչպե՞ս է հարստացել Վարդան Ղուկասյանը

14:03 02.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություններ ունի՞ արդյոք, որ իր՝ իբրև Գյումրիի քաղաքապետի պաշտոնավարման տարիներին ինչ-որ խախտումներ կհայտնաբերեն, «ալան-թալան»-ի դեպքեր:

«Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ամեն 3 ամիսը մեկ 12 հոգի Գյումրու քաղաքապետարանը ստուգել են, և  հուրախություն մեզ՝ այսպես պարզաճակատ կանգնած եմ ձեր առջև: Մի մտածիր, էնքան աշխատանք, էնքան լավ բաներ ենք արել, որ հավանական է՝ Անդրկովկասի ամենաօրինակելի քաղաքապետարանն ենք եղել»,- ասաց նա:

Հարցին՝ իսկ կուտակված ունեցվածքը որտեղի՞ց, Ղուկասյանը պատասխանեց.

«Աղջիկ ջան, ես 4-րդ դասարանից աշխատել եմ, շառի-շուռի հետևից չեմ ընկել, մինչև էսօր էլ աշխատում եմ: Ես ու եղբայրներս խորհրդային տարիներին ջիպերն էլ ենք ունեցել, 2 հարկանի բնակարաններն էլ ենք ունեցել, հիմա էլ բանկերի տակ ենք: Դուք սխալ եք ներկայացնում, գայլերին թողել եք, ընկել եք ում հետևից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

19:30 05.05.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...

Խորհրդարանում հյուրընկալվել են Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական գերատեսչությունների ու քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները

19:23 05.05.2025

Խորհրդարանում հյուրընկալվել են Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական գերատեսչությունների ու քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները

Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը մայիսի 5-ին ընդունել է «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» (EU4Youth) ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող Արեւելյան գործընկերության երկրների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Հայաստանի պետական գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 20 ներկայացուցիչներ: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հյուրերն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի ընթացքը

19:12 05.05.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ռազմավարության հիմնական նպատակները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի, առողջապահության իրավունքի, խտրականության արգելքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների, կյանքի […] ...

Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

19:02 05.05.2025

Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած երկու տարեկան երեխայի  որոնողական աշխատանքները շարունակվում են:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ […] ...

Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվել

18:54 05.05.2025

Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 5-ին` ժամը 15։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել […] ...

«Չելսին» հաղթել է ժամանակից շուտ չեմպիոն դարձած «Լիվերպուլին»

18:46 05.05.2025

«Չելսին» հաղթել է ժամանակից շուտ չեմպիոն դարձած «Լիվերպուլին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 3-1 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»։ «Լիվերպուլը» 82 միավորով առաջին տեղում է։ Հիշեցնենք, որ ակումբն արդեն ապահովել է չեմպիոնությունը։ «Չելսին» 63 միավորով 5-րդն է և Չեմպիոնների լիգայի գոտում է։ ...

BACK_TO_TOP