Եկեք կրկնակի ստանդարտներ չօգտագործենք, Ձեր նախագիծը համակարգային չէ․ Բագրատյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+33.09 oC

Եկեք կրկնակի ստանդարտներ չօգտագործենք, Ձեր նախագիծը համակարգային չէ․ Բագրատյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

11:03 03.10.2019

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն ԱԺ է ներկայացրել արժեթղթերի շուկայի բրոքերային գործունեությունը հարկերից ազատելու նախագիծ։ Այն, սակայն, բացասական ընդունվեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից․ նրա պնդմամբ՝ նախագիծը համակարգային չէ։

«Որ համակարգային չէ, ես ընդունում եմ։ Շատ լավ կլիներ, որ մենք միասին գրեինք արժեթղթերի շուկայի հայեցակարգը։ Բայց կներեք, իմ կարողությունները էդքան չի բավականացնում։ Եթե Ձեր կարողությունները կամ Ձեր խմբակցության կարողությունները էդքան բավականացնում են, եկեք միասին, միահամուռ կերպով ավելի համակարգային լուծումներ գտնենք», – պատասխանեց Մանուկյանը։

Բագրատյանը բացատրեց, որ ինքը հատուկ է շեշտել, որ նախագիծը համակարգային չէ, որովհետև հաճախ իշխանական պատգամավորները «համակարգային չէ» պիտակը կպցնում են ընդդիմության ներկայացրած նախագծերին՝ դրանք մերժելու համար։

«Եվ Դուք հաճույքով ներկայացնում եք ոչ համակարգային նախագծեր։ Հետևաբար՝ եկեք կրկնակի ստանդարտներ չօգտագործենք», – ասաց Բագրատյանը։

ԲՀԿ պատգամավորն, այնուամենայնիվ, ասաց, որ իրականում ինքն ընդհանուր առմամբ համաձայն է կարգավորման հետ և ընդունելի է համարում քայլ առ քայլ փոփոխություններ անելը, երբ համակարգային լուծումների հնարավորություն չկա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկը

15:30 11.07.2025

Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մերժել է իտալական «Կոմոյի» առաջարկը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է եղել թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը, որն անձամբ ցանկացել է տեսնել Սպերցյանին իր գլխավորած թիմի կազմում։ Սակայն հայ ֆուտբոլիստի գործակալները խորհուրդ են տվել նրան հրաժարվել այս տարբերակից՝ պայմանավորված Ֆաբրեգասի ապագայի […] ...

Հրդեհ Աշտարակ քաղաքում․ տուժածներ չկան

15:19 11.07.2025

Հրդեհ Աշտարակ քաղաքում․ տուժածներ չկան

Հուլիսի 11-ին, ժամը 07։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

15:10 11.07.2025

Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամրին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...

SHANTNEWS

15:00 11.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

14:55 11.07.2025

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

Եվրամիությունը չպետք է Ուկրաինային ընդունի իր շարքերը ոչ միայն այն պատճառով, որ պատրաստ չէ դրան, այլև որովհետև դա նրա համար կնշանակեր պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «Կոշութ» ռադիոկայանի առավոտյան ծրագրում: «Պատկերացրեք, որ Ուկրաինան այսօր դառնա Եվրամիության անդամ։ Այդ դեպքում Եվրամիությունը նույն օրը կսկսի պատերազմ Ռուսաստանի հետ», – […] ...

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

14:47 11.07.2025

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

ՖԻՖԱ-ն թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան և այժմ 105-րդն է: Նախորդ թարմացումից հետո` հունիսին, Հայաստանի հավաքականը երկու ընկերական խաղ էր անցկացրել, 2-5 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, հետո ոչ–ոքի՝ 2-2 էր գրանցել Չեռնոգորիայի ընտրանու հետ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է, երկրորդը` Եվրոպայի չեմպիոն […] ...

BACK_TO_TOP