Հայաստանում պահեստազորայինների պլանային վարժական հավաքներ կանցկացվեն. Տոնոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+33.09 oC

Հայաստանում պահեստազորայինների պլանային վարժական հավաքներ կանցկացվեն. Տոնոյան

11:32 03.10.2019

Կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով: Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այս վարժանքների անցկացումն ընթացիկ զորավարժության հետ կապ ունի՞: Տոնոյանը պատասխանեց, որ սրանք առանձին վարժանքներ են, տարվա կտրվածքով:

«Դրանք մեկ մտահղացմամբ են անցկացվում, բայց սրանց փոխկապակցվածությունը հիմա չեմ կարող ներկայացնել»,- նշեց նա:

Փաշինյանը հորդորեց ներկայացնել հանրությանը, որ սրանք, ըստ էության, պլանային իրադարձություններ են:

«Այո´, մենք ասել ենք, որ այն զորավարժությունները, որ իրականացվում են, բազմաթիվ ծրագրեր աննախադեպ ծավալի են, բայց դա որևէ կերպ կապված չէ արտաքին կոնյունկտուրայի հետ, այլ որոշակի գործելաոճի և աշխատանքի ծավալների փոփոխության հետ: Այն իրավիճակում, որ գիտենք բոլորս, բան չի փոխվել, և հանրությունը սա հստակ պետք է իմանա»,- ասաց Փաշինյանը:

Պաշտպանության նախարարն ասաց, որ սահմանադրության և օրենսդրության փոփոխության պատճառով նախկինում այս վարժանքներն իրականացվում էին ՊՆ հրամանով, սակայն հրապարակային չէին, հնչեղություն չէին ստանում:

«Այս տարի բոլոր վարժանքներն անցկացնում ենք կառավարության որոշումներով, բայց դա նաև ունի իր լավ կողմը, քանի որ հրապարակային է գործընթացը և թափանցիկ»,- ասաց Տոնոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

14:55 11.07.2025

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

Եվրամիությունը չպետք է Ուկրաինային ընդունի իր շարքերը ոչ միայն այն պատճառով, որ պատրաստ չէ դրան, այլև որովհետև դա նրա համար կնշանակեր պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «Կոշութ» ռադիոկայանի առավոտյան ծրագրում: «Պատկերացրեք, որ Ուկրաինան այսօր դառնա Եվրամիության անդամ։ Այդ դեպքում Եվրամիությունը նույն օրը կսկսի պատերազմ Ռուսաստանի հետ», – […] ...

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

14:47 11.07.2025

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

ՖԻՖԱ-ն թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան և այժմ 105-րդն է: Նախորդ թարմացումից հետո` հունիսին, Հայաստանի հավաքականը երկու ընկերական խաղ էր անցկացրել, 2-5 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, հետո ոչ–ոքի՝ 2-2 էր գրանցել Չեռնոգորիայի ընտրանու հետ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է, երկրորդը` Եվրոպայի չեմպիոն […] ...

Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

14:38 11.07.2025

Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ […] ...

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»»

14:34 11.07.2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Հայտերը պատրաստվել են ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ և պատվերով՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտնականների […] ...

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի՝ Սուպերմենի կերպարով լուսանկար

14:23 11.07.2025

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի՝ Սուպերմենի կերպարով լուսանկար

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ որպես Սուպերմենի գեներացված պատկերը՝ ամերիկացի առաջնորդին անվանելով «հույսի խորհրդանիշ»։ Ավելի վաղ Թրամփը ինքը հրապարակել էր արհեստական ​​բանականության կողմից ստեղծված պատկեր, որտեղ նա ներկայացել էր որպես Հռոմի պապ։ «Թրամփի նախագահությունը. ճշմարտություն, արդարադատություն և ամերիկյան ուղի», – ասվում է պատկերի վրա գրված տեքստում։ ...

BACK_TO_TOP