16:09 03.10.2019
Սոչիում հանդիպում է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: РИА Новости-ի փոխանցմամբ՝ կողմերը փաստել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
«Չնայած այն բանին, որ մեր անձնական շփումներում դադար էր եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակում էին զարգանալ և զարգանում են հաջող կերպով: Մեր առևտրատնտեսական կապերն ամրապնդվում են, ապրանքաշրջանառությունն անցյալ տարի կազմել է 2.5 մլրդ դոլար»,- ասել է Պուտինը:
Պուտինը նաև հայտնել է, որ երկրները լավ հեռանկարներ ունեն այդ առումով:
«Նկատի ունեմ այն ծրագրերը, որոնց հեղինակն է Ադրբեջանի նախագահը: Մենք մեր կողմից անում ենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի այդ խոշոր նախագծերն իրականանան»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ դրա շուրջ աշխատում են երկու կողմերի միջկառավարական հանձնաժողովները:
Իր հերթին, Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարին հանդիպման համար:
«Ինչպես նշեցիք, մենք որոշ ժամանակ չենք հանդիպել, ավելի կոնկրետ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով անցյալ տարի մեր շփումների ինտենսիվությունը»,- նշել է Ալիևը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի իրենք 4 հանդիպում են ունեցել:
Ադրբեջանի նախագահը նույնպես տնտեսության ոլորտում դրական դինամիկա է նկատել: Ալիևն ասել է, որ այս տարվա սկզբից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20 %-ով:
«Մեզ համար Ռուսաստանը կարևորագույն գործընկեր է, ընկեր, լավ հարևան: Մենք բարձր ենք գնահատում այս հարաբերությունները: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումը լավ ներդրում կլինի մեր կապերի հետագա ամրապնդման գործում»,- եզրափակել է Ալիևը:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...