«Մայնինգ» սարքեր ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումար է հափշտակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

«Մայնինգ» սարքեր ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումար է հափշտակվել

19:14 03.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1978թ., 2018թ. հոկտեմբեր ամսին Երևան քաղաքում գործող հյուրանոցառեստորանային համալիրներից մեկում ծանոթացել է Գյումրի քաղաքում հաշվառված 22-ամյա երիտասարդի հետ, որի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ վերջինս առաջարկել է գնել համացանցում իրենից նյութական արժեք ներկայացնող և համապատասխան «կրիպտոբորսայում» վաճառելու հնարավորությամբ օժտված «մայնինգ» կատարող սարքեր, որոնց արդյունավետությունը հավաստելու համար հայտնել է, որ ինքն անձամբ զբաղվում է նշված գործունեությամբ՝ ցուցադրելով իր բջջային հեռախոսի համապատասխան բաժնում ֆիքսված բանկային հաշիվների գումարները:

Համաձայնելով գնել «Z9 mini» տեսակի «մայնինգ» կոչվող սարք, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի ավտոկայանատեղիին հարակից հատվածում 41-ամյա տղամարդը 22-ամյա երիտասարդին կանխիկ փոխանցել է համապատասխան գումարը՝ պայմանավորվածություն ձեռք բերելով սարքը մոտ 40 օրվա ընթացքում այն ձեռք բերելու և իրեն փոխանցելու վերաբերյալ: Այնուհետև, վերջինս դեռևս համապատասխան տարածք չունենալու հետ կապված՝ 22-ամյա երիտասարդի առաջարկով համաձայնել է սարքը թողնել նրա տնօրինմանը, որը հայտնել է, որ սարքը կտեղադրի Գյումրի քաղաքում գտնվող, հորը պատկանող կաթի գործարանի տարածքում՝ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելով, որ հիշյալ սարքը գործարկելու դիմաց ամեն ամիս իր հաշվեհամարին որոշակի գումար է փոխանցվելու:

Մինչև 2019թ. փետրվարի կեսերը, ընդառաջ գնալով երիտասարդի՝ ավելի բարձր արդյունավետությամբ և ավելի բարձր պարամետրերով սարքեր գնելու հետ կապված հորդորներին, Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը վերջինիս մաս-մաս փոխանցել է ընդհանուր 811.000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասը՝ ՀՀ դրամի տեսքով: Այդ ողջ ընթացքում 22-ամյա երիտասարդը իր հաշվեհամարին է փոխանցել 10.000.000 ՀՀ դրամ գումար:

Միևնույն ժամանակ, պատվիրված սարքերի տեղադրման և գործունեության ծավալման նպատակով 41-ամյա տղամարդը հիմնադրել է «Մայնինգ» անունով ՍՊԸ, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում 22-ամյա երիտասարդը դադարեցրել է նրա հաշվեհամարին գումարների փոխանցումը, պատվիրված սարքերը, տարբեր պատճառաբանություններ հորինելով, չի փոխանցել նրան, շարունակ խուսափել է հեռախոսազանգերին պատասխանելուց ու հանդիպումներից՝ խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելով վերջինիս կողմից փոխանցված գումարները:

Դեպքի առթիվ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն, այնուհետև՝ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 22-ամյա երիտասարդի նույնատիպ գործողություններից տուժել են նաև 41-ամյա տղամարդու եղբայրը և ընկերը, ովքեր վերջինիս միջոցով ծանոթացել էին երիտասարդի հետ:

Ըստ նախնական տվյալների՝ տուժողներին պատճառվել է ընդհանուր` 1.046.000 ԱՄՆ դոլարի գույքային վնաս:

2019 թվականի սեպտեմբերի 16-ին որոշում է կայացվել՝ 22-ամյա երիտասարդին ձերբակալելու մասին, որն իրականացնելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Մայնինգ» սարքեր ձեռք բերելու պատրվակով 22-ամյա երիտասարդի գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց խնդրում ենք դիմել ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ զանգահարել 010 39 17 23 հեռախոսահամարով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP