ԼՀԿ-ն կողմ է քվեարկելու Թովմասյանի վերաբերյալ նախագծին, բայց պայմանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+15.09 oC

ԼՀԿ-ն կողմ է քվեարկելու Թովմասյանի վերաբերյալ նախագծին, բայց պայմանով

17:30 03.10.2019

«Մենք առաջինն էինք, ով դատապարտեց ձեր՝ իշխող քաղաքական ուժի կողմից դատարանները, դատարանների դռները փակելու իրավախախտ որոշումը։ Որովհետև դա իշխանությունների տարանջատման սկզբունքի էական խախտում էր»։ Իշխանական պատգամավորներին ուղղված իր խոսքում այս մասին հայտարարեց ԼՀԿ անունից ելույթ ունեցող Տարոն Սիմոնյանը։

Նա թվեց ևս մի քանի դեպք, երբ իշխանությունները անիրավաչափ գործողություններ են կատարել, և իրենք դեմ են եղել։ Իսկ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագծին կողմ չեն, բայց չեն ընդվզի, կողմ կքվեարկեն, որպեսզի այն անցնի։

Սիմոնյանը բացատրեց, որ իրենք իրավաչափ են համարում, որ պատգամավորները կարող են կասկածներ ունենալ ՍԴ անդամի վերաբերյալ, ու դրա համար դիմեն Սահմանադրական դատարանում քննության։

«Միևնույն ժամանակ, մենք նաև հույս ունենք, որ հետագայում Սահմանադրական դատարանի ցանկացած դատավորի կողմից կարգապահական որևէ խախտման պարագայում դուք նույն ջանասիրությամբ նույն իրավական գործընթացները կսկսեք, որովհետև քաղաքական մեծամասնությունը դուք եք, և ձեր որոշումներից է կախված շատ այլ գործեր»,- ասաց Սիմոնյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց

19:11 08.05.2024

2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց

Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով […] ...

Ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

18:56 08.05.2024

Ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նախարար Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաև […] ...

Հայաստանի և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ

18:46 08.05.2024

Հայաստանի և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ

Մայիսի 7-ին տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և Օմանի Սուլթանության Քաղաքացիական ավիացիայի իշխանության Օդային տրանսպորտի ղեկավար Սալիմ Համեդ Սաիդ Ալ Հուսեյնի գլխավորությամբ։ Բանակցությունների արդյունքում գործընկեր պետությունների ավացիոն իշխանությունների միջև ստորագրվել է հանդիպումների արձանագրություն և նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:33 08.05.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև

18:20 08.05.2024

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև

Մայիսի 7-ին Վարշավայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լեհականը՝ Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդան: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և […] ...

«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ՝  կիսախարխուլ փայտե տնակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

18:14 08.05.2024

«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ՝ կիսախարխուլ փայտե տնակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կիսախարխուլ փայտե տնակում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները: […] ...

BACK_TO_TOP