21:54 03.10.2019
ԱՄՆ-ն հոկտեմբերի 18-ից նոր մաքսատուրքեր է սահմանելու եվրոպական ապրանքների նկատմամբ: Մաքսատուրքերն ազդելու են Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից ներմուծվող ավելի քան 150 անուն ապրանքատեսակների վրա:
Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունը ԱՄՆ-ին թույլ է տվել Եվրոպայից արտահանվող 7.5 մլրդ դոլարի ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանել՝ ի պատասխան Եվրամիության կողմից Airbus ավիաշինարարական ընկերության սուբսիդավորման: Դա, ըստ ամերիկյան կողմի, ազդել է ամերիկյան Boeing ընկերության արտադրած ինքնաթիռների վաճառքի ցուցանիշների վրա: Առևտրի համաշխարհային կազմակերպության որոշումը Թրամփն անվանել է «հրաշալի հաղթանակ»:
The U.S. won a $7.5 Billion award from the World Trade Organization against the European Union, who has for many years treated the USA very badly on Trade due to Tariffs, Trade Barriers, and more. This case going on for years, a nice victory!
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 3, 2019
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոպական երկրներից ԱՄՆ ներկրվող գյուղատնտեսական ապրանքների վրա 25% մաքսատուրքեր կսահմանվեն: Իսկ Եվրոպայում արտադրված նոր ինքնաթիռների նկատմամբ ԱՄՆ-ն 10% մաքսատուրք է սահմանել:
ԵՄ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ վարել՝ փոխադարձ պատժամիջոցներից խուսափելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս էր հայտարարել, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև գործող առևտրային համաձայնագրերը հավասարակշռված չեն և ենթակա են վերանայման:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...