20:30 03.10.2019
«Ես չեմ խոսելու Հրայր Թովմասյանի երեկվա հարցազրույցից, բայց, ինչ խոսք, ինձ համար ևս ցանկալի կլիներ, որ պարոն Թովմասյանն այսօր ներկա լիներ, և ես ինքս իմ հարցադրումները հնարավորություն ունենայի հղել իրեն»,- ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը:
Պատգամավորը նշեց՝ ցանկանում է մանրամասն և պարզ ներկայացնել իրավիճակը: Իսայանը շեշտեց՝ պարզ չէ՝ քանիսն են Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցում պահանջելու հիմքերը՝ չո՞րսը, թե՞ մեկը:
«Միայն Ձեր քվեարկությամբ խմբակցությամբ կարող եք միջնորդել այս հարցը ՍԴ քննության: Ես առաջարկում եմ քաղաքական մշակույթի ևս մեկ նոր տարր ներդնել, այն է՝ հարգանքով վերաբերվենք խորհրդարանական բոլոր խմբակցությունների կայացրած որոշումներին, և առհասարակ կոչերից և հորդորներից զերծ մնանք»,- ասաց նա:
Իսայանը նաև ասաց, որ ԲՀԿ-ն որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի:
«ԲՀԿ-ն դեռ նախորդ խորհրդարանում բավարար պատասխանատվության զգացում ուներ, որ դեմ քվեարկեր Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Այսօր առավել ևս նրան չենք համարում ՍԴ նախագահի լավագույն մարմնացումը: Վաղը ինքներս կարող ենք նախաձեռնել նմանատիպ գործընթաց, միայն թե՝ բավարար հիմքերով և օրինականության տիրույթում»,- ասաց պատգամավորը:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...