Ո՞ր երկրներում է թեյավճարը համարվում վիրավորանք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

Ո՞ր երկրներում է թեյավճարը համարվում վիրավորանք

14:22 06.10.2019

Երբ, ինչքան և ում տալ թեյավճար հյուրանոցներում: Համաձայնեք, որ այս հարցը ձեզ էլ է հաճախ հետաքրքրում, երբ հայտնվում եք օտար երկրի հյուրանոցում:

Ընդունված է թեյավճար թողնել հյուրանոցի բեռնակրին, իսկ ռեստորանում՝ մատուցողին:

Աջուձախ շնորհարակալություն հայտնել ու առատ թեյավճարներ թողնել՝ էթիկետի պրոֆեսիոնալները խորհուրդ չեն տալիս: Թեյավճարն, առաջին հերթին, ձեր գոհունակությունն է հյուրանոցի աշխատակցին:

Եվրոպական հյուրանոցներում ընդունված է թեյավճար թողնել հյուրանոցի մաքրուհուն, որն ամեն օր կարգի է բերում սենյակը: Թեյավճարի կոնկրետ չափն ավելի լավ է ճշտել հանգստացողներից: Ընդունված է դրանք թողնել պահարանի կամ մահճակալի վրա: Բայց, եթե գոհ չեք նրա աշխատանքից, ոչ ոք չի ստիպում  հակառակ վերաբերմունքն արտահայտել և գումար թողնել:

Ռեստորանում ընդունված է թողնել պատվերի 5-8 տոկոսի չափով թեյավճար: Թեյավճար թողնել-չթողնելու հարցը որոշում է մեծ մասամբ հաճախորդը՝ կախված այն բանից, թե  որքան գրագետ ու արագ սպասարկեց մատուցողը:

Հայաստանում ընդունված է թողնել թեյավճար, թեև սպասարկման գումարը ներառված է պատվերում՝ հիմնականում պատվերի գնի 5-10 տոկոսի չափով: Սակայն կան երկրներ, որտեղ թեյավճար թողնելը վիրավորանք է, օրինակ՝ Չինաստանում  ու Ճապոնիայում: Բանն այնն է, որ եթե ռեստորանի տերն իմանա, որ մատուցողը թեյավճար է վերցրել, իրավունք ունի ազատել նրան աշխատանքից: Նույնն է նաև Սկանդինավյան երկրներում, որտեղ թեյավճարն արդեն ծառայության գումարում ներառված է:

ԱՄՆ-ում թեյավճարը պարադիր է: Ընդունված չափը 15.20 տոկոս է: Իսկ 10-12 տոկոսն ակնհայտ վկայում  է մատուցողի աշխատանքից դժգոհ լինելու մասին:  Եթե չեք  թողնում թեյավճար, ապա ձեզ կարող է մոտենալ հաստատության տերը և պարզել, թե ինչ խնդիր կա: 2-5 տոկոս թեյավճար ընդունված է թողնել արագ սննդի կետերում, բայց անգամ այդտեղ թեյավճարը պարտադիր է:  Պարտադիր է թեյավճար թողնել տաքսիների վարորդներին՝ 15 տոկոսի չափով, իսկ հյուրանոցում բեռնակրին մեկ դոլարանոց տալու դեպքում ձեզ ճիշտ չեն հասկանա: Ավելի ճիշտ՝ ընդհանրապես չեն հասկանա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ Միրզոյան

15:14 01.07.2025

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ Միրզոյան

Հունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...

Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

15:07 01.07.2025

Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...

SHANTNEWS

15:00 01.07.2025

SHANTNEWS

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

14:55 01.07.2025

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

14:48 01.07.2025

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

14:42 01.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

BACK_TO_TOP