ԱՄՆ արտաքին գործառնությունների մասին օրենքում Վրաստանի համար նախատեսվել են աննախադեպ բյուջետային հատկացումներ. ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

ԱՄՆ արտաքին գործառնությունների մասին օրենքում Վրաստանի համար նախատեսվել են աննախադեպ բյուջետային հատկացումներ. ԱԳՆ

19:59 08.10.2019

Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել «Պետական ​​հատկացումների, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի մասին» (SFOP) 2020 ֆինանսական տարվա համար օրենքին», որը նախատեսում է Վրաստանի համար բյուջեի հատկացումների աննախադեպ բարձրացում, հայտնում են Վրաստանի արտգործնախարարությունից:

Այս օրենքը սահմանում է ԱՄՆ գերակայությունները գործընկեր երկրներին օժանդակելու և աջակցելու հարցում:

«2020 թվականի օրինագիծը կարևոր նշումներ է պարունակում Վրաստանի բռնազավթված տարածքների  և դրանք վրացական շրջաններ չճանաչելու տեսանկյունից»: Նշենք, որ օրենքը նախատեսում է Վրաստանի համար բյուջեի հատկացումների աննախադեպ աճ:

Օրինագծի համաձայն՝ ոչ մի կենտրոնական կառավարություն չի կարող օգտվել կանոնադրական ֆինանսավորումից, եթե ԱՄՆ պետքարտուղարը որոշի և Հատկացումների մասին հանձնաժողովին  հաշվետվություն ներկայացնի առ այն, որ երկիրը կա՛մ ճանաչում է Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, կա՛մ նրանց հետ դիվանագիտական ​​հարաբերություններ է հաստատել: Բացի դրանից՝ սույն օրենքով նախատեսված ֆինանսավորումը չի կարող կիրառվել Աբխազիայի և Ցխինվալի շրջանի ռուսական օկուպացիան օժանդակելու համար:

Օրինագիծը կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարությանը՝ հանձնարարել միջազգային ֆինանսական հաստատությունների ղեկավար կազմում ԱՄՆ ներկայացուցիչներին, որպեսզի նրանք հավանություն չտան Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտող որևէ ծրագրի ֆինանսավորմանը (ներառյալ վարկերը և ավանդները):

2020 թվականի օրինագծով՝ Վրաստանին հատկացվող գումարը զգալիորեն ավելացել է և կազմում է 132․025․000 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը վրաց-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Մասնավորապես՝ Վրաստանը 40 միլիոն դոլար կստանա Արտաքին զինված ուժերի ֆինանսավորման հիմնադրամից (FMF), ինչը 5 միլիոնով ավելի է, քան նախորդ տարի:

Բացի դրանից՝ օրինագծով նախատեսվում է 285 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացում Եվրոպայի և Եվրասիայի երկրներին, ներառյալ Վրաստանին արևմտյան ինտեգրմանը աջակցելու համար: Օրինագծի՝ այդ միջոցների մի մասը պետք է ծախսվի Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության միջև կնքված Ազատ առևտրի և ասոցացման համաձայնագրերի իրականացման, ինչպես նաև արտաքին տնտեսական գործոնների մեղմման, Ռուսաստանի Դաշնության կողմից այդ երկրների վրա քաղաքական և տնտեսական ճնշումների մեղմացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP