21:55 08.10.2019
2020 թվականի պետբյուջեից կառավարությունը 9 մլրդ 200 մլն դրամ կհատկացնի Գյումրու փողոցների հիմնանորոգման համար: Արդեն քննարկումներ են ընթանում, թե նախատեսված մեծ հատկացումներով որ փողոցներն են հիմնանորոգվելու: Այս մասին SHANTNEWS-ին այսօր ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, միևնույն ժամանակ, խոսել է նաև ՎԶԵԲ-ի ծրագրով Գյումրիում կատարվող փողոցաշինության ընթացքից:
Այսօր սկսվել են ծրագրի առաջին փուլում ընդգրկված վերջին` Գարեգին Նժդեհ փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ինչպես նախորդ փողոցների դեպքում էր, Գարեգին Նժդեհի ասֆալտապատման վերջնաժամկետներ նույնպես չկան:
Ժամանակացույցը կրկին պայմանավորված է քաղաքում սպասվող հերթական մեծ միջոցառման ժամկետով: Փողոցի ասֆալտապատման հիմնական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 17-ը: Նույն օրը Գյումրիում կայանալու է «Ավրորա» մրցանակաբաշխությունը, և քաղաքը նորից մեծաթիվ հյուրերի է սպասում:
«Շինարարները տեխնիկական որոշակի բարդությունների առաջ են կանգնում: Ժամանակային խնդիրներ կան: Ամենամեծ գործոնը՝ եղանակի գործոնն է: Աշնան թեժ փուլը մոտենում է: Սա կարող է և՛ նպաստել, որ այս ամեն ինչն արագ կատարվի, և՛ հակառակը՝ կարող է խանգարել: Քննարկել ենք շինարարի հետ: Իրենց պլանավորած գրաֆիկով հոկտեմբերի վերջին, կարծես թե, Գարեգին Նժդեհ փողոցից դուրս են գալիս: Զուգահեռ առաջացել է ուրիշ խնդիր: Բարեկարգ փողոցներում անվտանգ երթևեկության ապահովման խնդիրներն են: Սերտ աշխատում ենք ճանապարհային ոստիկանության հետ: Քննարկվում է՝ Գյումրիում ճանապարհային ոստիկանության ևս մեկ վաշտ կավելանա, որովհետև ունեցած ռեսուրսները պարզ է, որ բավարար չեն քաղաքում բավարար երթևեկություն ապահովելու համար»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է, որ մարզպետարանը փողոցաշինական մեծ ծրագրում վերահսկողի և աջակցողի գործառույթ ունի: Վերահսկող աշխատանքային խմբի կազմում մարզպետարանն այժմ ներկայացուցիչ ունի:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...