Բյուջետային առումով ո՞րն է ամենամեծ խնդիրը. Փաշինյանը ներկայացրել է իր տեսակետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.45 oC

Բյուջետային առումով ո՞րն է ամենամեծ խնդիրը. Փաշինյանը ներկայացրել է իր տեսակետը

15:07 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի վերաբերյալ բյուջետային քննարկումը:

«Բյուջետային առումով, պետք է արձանագրել, թե որն է ամենամեծ խնդիրը, որն այսօր ունենք. ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է»,- ասել է Փաշինյանը` բացատրելով, որ դա այն դեպքն է, երբ պետությունն ունի գումար, սակայն խնդիր է այդ գումարը ծախսելու արդյունավետ գործիքակազմի բացակայությունը:

«Այս տարի էլ մենք, ցավոք, ծախսային թերակատարման ռիսկի առջև ենք կանգնած, բայց այս գործընթացը համարում եմ բնականոն, որովհետև անցյալ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո բյուջետային ծախսերի բոլորիս հայտնի տրամաբանությունն էականորեն փոխվել է: Առնվազն Հայաստանի ղեկավարությունը սկզբունքային է համարում բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացումը, կոռուպցիայի և չարաշահումների բացառումը, և այս առումով տեսնում ենք, որ պետք է ունենանք ինստիտուցիոնալ լուծումներ, որ գումարները ոչ միայն ծախսվեն և դառնան բյուջեի կատարողական, այլև ծախսվեն որպես մեր քաղաքացիների կյանքի որակը, մեր երկրի տնտեսական աճի որակը և ընդհանրապես մեր երկրի տնտեսական մակարդակը փոխող քաղաքական և տնտեսական իրողություններ: Մենք այստեղ ունենք ինստիտուցիոնալ լուծումների կարիք և, եթե ես ճիշտ եմ հասկանում, արդեն հասել ենք եզրափակիչ մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

21:03 18.05.2025

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

20:43 18.05.2025

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...

Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները

20:21 18.05.2025

Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները

Ամերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

20:05 18.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...

Մերցը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

20:00 18.05.2025

Մերցը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, առևտրային և էներգետիկ համագործակցությունը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի առավոտյան Հռոմում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունից առաջ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքերի ինտենսիվ […] ...

Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին

19:35 18.05.2025

Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին

Մայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող […] ...

BACK_TO_TOP