17:20 11.10.2019
««Խաղաղության աղբյուր» օպերացիան, իհարկե, համաձայնության արդյունք էր ԱՄՆ-ի կառավարության հետ և ԱՄՆ-ի կողմից` «կանաչ լույս», որովհետև երկար ժամանակ էր` կողմերը բանակցում էին, դա համաձայնության արդյունք էր, այսինքն` ԱՄՆ-ը հետ է քաշում զորքերը վտանգավոր գոտուց, որտեղ պետք է սկսվի թուրքական օպերացիան, Թուրքիան ներխուժում է: Ինչո՞ւ է դա արել ԱՄՆ-ը, ես դա բնորոշում եմ որպես «ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականության կտրուկ փոփոխություն»: ԱՄՆ-ը դեմ գնաց իր հայտարարած սկզբունքին: Կարծում եմ, որ փոփոխություն տեղի է ունենում հատկապես սահմանամերձ հատվածի հետ կապված: Այդ տարածքները ունեն քրդական մեծ վերահսկողություն, բայց այս դեպքում խոսքը սահմանամերձ շրջանների մասին է»,- ասել է արևելագետ Սարգիս Գրիգորյանը «Հեռանկարի» տաղավարում` վերլուծելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ներխուժման պատճառներն ու հետևանքները:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ը փորձում է գտնել սիրիական հակամարտության լուծումներ և նրան պետք են դաշնակիցներ: ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ փոխում է դաշնակիցներին, որովհետև դաշնակիցները սկսում են խաղի կանոններով չշարժվել:
«Եթե կային կարմիր գծեր, որ նրանք չպիտի անցնին, քրդերն անցել են: Մյուս կողմից էլ դաշնակից Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որին քրդերը բազմիցս սպառնում էին: Այդ մասին Թուրքիան բազմիցս հայտարարել է»,- ընդգծել է Սարգիս Գրիգորյանը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...