Այսօր Փաշինյանը պաշտպանեց մեր հերոս Գարեգին Նժդեհին և, մեծ հաշվով, հայ ազգի պատիվը. Թևան Պողոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Այսօր Փաշինյանը պաշտպանեց մեր հերոս Գարեգին Նժդեհին և, մեծ հաշվով, հայ ազգի պատիվը. Թևան Պողոսյան

18:47 11.10.2019

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել և հայտնել, որ իր կարծիքով` այսօր Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց հերոս Գարեգին Նժդեհին.

«Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց մեր հերոս Գարեգին Նժդեհին և նաև, մեծ հաշվով, հայ ազգի պատիվը: Շատ կարևոր է ու հպարտացնող: Աստված տա, բոլորս դա անենք և ոչ միայն միջազգային հարթակներում, այլ հենց մեր առօրյա կյանքում:

Ու մի բան հիշեցի: Ամեն մարտի 5-ին մի շնորհավորական ուղերձ ունեմ, որ տարբեր ձևակերպումներով գրում եմ: Բայց միտքը միշտ նույն է:

Օրինակ՝ 2019թ.
«Երևի պատահական չէ, որ մեր նորագույն պատմության հաղթանակներ կերտած 3 իրական գեներալներ ծնվել են նույն օրը՝ այսօր: Վազգեն Սարգսյան, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, շնորհավոր ձեր ծննդյան տոնը։ Խոնարհվում եմ:»

Կամ

2015թ.
«Վազգեն Սարգսյան և Սամվել Բաբայան: Ճակատագրերի զուգադիպություն` այսօր հնարավոր չի ձեզ հետ բաժակ բարձրացնել: Առաջինին չպաշտպանեցինք, երկրորդին չօգնեցինք երկիրը չլքել: Ճակատագրերի զուգադիպություն` Վազգեն Սարգսյան և Սամվել Բաբայան, շնորհավոր ձեր ծննդյան օրը:

Բայց ոչինչ չի փոխվել: Այսօր շատ կգրվի Վազգենի մասին ու արժանի: Մեզ հերոսներ պետք են: Մենք պարտավոր ենք հերոսներ կերտել, պաշտել ու սիրել: Բայց մեզ նաև պետք է սովորել պաշպանել մեր հերոսներին ու հատկապես՝ կենդանիներին:»

Ու իրականում հասկանում եմ, որ մենք պետք է սովորենք պաշտպանել մեր հերոսներին: Պաշտպանել չի նշանակում ամենաթողությամբ օժտել նրանց, բայց, որպես հասարակություն, պաշտպանել նրանց մեր քայլերով, խոսքով, հարգանքով այնպես, որ աշխարհում որևէ մեկի մտքով չանցնի դիպչել մեր հերոսների պատվին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

16:00 06.07.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Հուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը

15:30 06.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը

Երևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

15:00 06.07.2025

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

14:33 06.07.2025

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...

Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ

14:10 06.07.2025

Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ

Հուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:47 06.07.2025

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...

BACK_TO_TOP