Պավել Ֆելգենգաուեր. Հայաստանը կարող է ընկնել տարածաշրջանի վտանգավոր խմորումների մեջ. «168 ժամ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Պավել Ֆելգենգաուեր. Հայաստանը կարող է ընկնել տարածաշրջանի վտանգավոր խմորումների մեջ. «168 ժամ»

08:11 12.10.2019

«168 ժամ»-ը գրում է․ «Այո, վերջերս ևս կա լարում Ղարաբաղում, իրավիճակն այնտեղ այնպիսին է, որ հնարավոր է հակամարտության վերսկսում, որին նպաստում է նաև տարածաշրջանում իրավիճակի լարումը, որը ևս հավանական է և ուրվագծվում է ապագայում: Թուրքական գործողությունը խոսում է այն մասին, իսրայելական աղբյուրները ևս պնդում են, որ Թրամփն իսկապես պայմանավորվել է Էրդողանի ու Պուտինի հետ: Իսրայելական աղբյուրներից հայտնի է դառնում, որ կա պայմանավորվածություն՝ նաև պրեվենտիվ հարված հասցնել Իրանին, դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների մերձավորարևելյան զարգացումներում, փոխադարձ հարվածներ կլինեն Իրանի և Իսրայելի միջև, որը կանդրադառնա նաև Հարավային Կովկասի վրա, իսկ քանի որ Իրանը Հայաստանի հետ է գործընկեր, Ադրբեջանը՝ Իսրայելի, կլինեն լարումներ տարածաշրջանում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հնարավոր զարգացումներին Հարավային Կովկասում օրերս Թուրքիայի նախաձեռնած օպերացիայից հետո:
Նա նշել է, որ թուրքական արշավը քրդերի դեմ ուղիղ կերպով հայերին չի անդրադառնում, սակայն հետագա արդյունքը եթե լինի Մոսկվայի և Անկարայի մերձեցումը, ապա Հայաստանը կարող է ընկնել այդ խմորման մեջ և տուժել:

Հարցին, թե Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը, և այդ պայմաններում հնարավոր է, որ Հայաստանի շահերը ստորադասվե՞ն, նա պատասխանել է.

«Ռուսաստանը երաշխավոր է, կա ռուսական ռազմական ներկայություն Հայաստանում, ինչը նշանակում է, որ չի լինի թուրքական ներխուժում Հայաստան, բայց թե ի՞նչ գործարքներ կարող են լինել, դա արդեն այլ հարց է:

Մոսկվայի համար Հայաստանը կարևոր է, բայց Թուրքիան ավելի կարևոր է, Մոսկվայի համար կարևոր է նաև Ադրբեջանը: Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը, Ադրբեջանը, ինչո՞ւ ոչ՝ նաև Վրաստանը վերադառնան անցյալ, որպեսզի Ռուսաստանը լինի դոմինանտ այս գոտում: Իսկ երբ մի իրավիճակ է, որում Մոսկվան գործընկեր է Հայաստանի հետ, իսկ մյուսների հետ՝ ոչ, դա ձեռնտու չէ Մոսկվային, հետաքրքիր չէ Մոսկվայի համար:

Ուստի Մոսկվան մշտապես հավասարակշռում է, միանշանակորեն երբեք չի աջակցում Երևանին, թեև ֆորմալ առումով, այո, կա նման աջակցություն, երաշխիքներ կան: Ներկայումս այդ հավասարակշռությունը կա, բայց կան նաև կարևոր շահեր»»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

BACK_TO_TOP