18:44 12.10.2019
Գյումրիում գրեթե ավարտին է մոտենում Վերակառուցման և զարգացման բանկի` 23.8 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրով իրականացվող փողոցաշինական ծրագրի առաջին փուլը: Աշխատանքներն անավարտ են ընդամենը մեկ՝ Գարեգին Նժդեհ փողոցում: Հաջորդ տարի մեկնարկելու է նույն ծրագրի «Տրանշ Բ»-ն և «Տրանշ Գ»-ն:
Գյումրիի քաղաքային և մարզային իշխանությունները հստակեցնում են այն փողոցների ցանկը, որոնք ընդգրկվելու են փողոցների վերականգնման ծրագրի հաջորդ փուլերում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը.
«Առաջին փուլի շինաշխատանքները շատ դժվարությամբ` երկար գնացին, բայց արդեն մոտենում են ավարտական փուլին: Գյումրիի քաղաքաքապետարանն արդեն պատվիրել է նախագծեր հաջորդ փողոցների համար, որոնց ծավալը պակաս չի լինելու: 40 փողոց ունենք ընդգրկված և հաջորդ տարի, հույս ունենք գարնանը` ճիշտ ժամանակին, այլ ոչ թե ավելի ուշ, կմեկնարկեն աշխատանքները:
Թե´ շինարարները, թե´ վերահոսկողները, թե´ ամբողջ գործընթացը շատ ավելի հիմնավոր և ճիշտ հունով ընթանալու մեծ ակնկալիքներ ունենք և աշխատելու ենք այդ ուղղությամբ: Շատ կարևոր փողոցներ են ընդգրկված` Անի թաղամասի բոլոր կենտ թվով համարակալված փողոցները և Արամ Խաչատրյան փողոցը, Շարա Տալյան փողոցը, նաև փողոցներ «Կինո Երևան» թաղամասում:
Հաջորդ տարի Գյումրիում փողոցաշինության բավական լուրջ ծավալներ ենք ունենալու: Ենթակառուցվածքների ոլորտում ներդրումներ անելը շատ ճիշտ լուծում է: Բոլորը խոսում են արտոնություններ տալուց, իսկ իմ կարծիքով պետությունը, ամենամեծ գործառույթներից մեկը, որը պիտի իրականացնի, ենթակառուցվածքների մեջ ներդրումներ անելն է: Աշխարհի փորձը ցույց է տվել, որ ճանապարհներ սարքելը ամենալավ մոտեցումն է, որի իր հետ կբերի գումարներ, աշխատողներ»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրի առաջին փուլով Գյումրիում 12 փողոց ու 2 հրապարակ վերակառուցվեց, իսկ հաջորդ փուլերում ընդգրկված է 40 փողոց:
Հաջորդ փուլերի վարկային պարտավորությունը կազմում է 9 մլրդ 200 մլն դրամ, որի հատկացման մասին որոշումը կառավարությունն արդեն կայացրել է:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...