18:04 12.10.2019
Հայաստանում առաջին անգամ անցկացվում է մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա: 4-14 տարեկան ավելի քան 500 երեխա, որոնցից 120-ը` Ռուսաստանից ու Ղազախստանից, մասնակցելում էին IQ կենտրոնի կազմակերպած և Հայաստանում առաջին անգամ անցկացվող մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային:
Օլիմպիադային մասնակցող ու մենթալ թվաբանություն սովորող երեխաների հետ հաշվարկի մրցույթում շատ մեծահասակներ անհարմար դրության մեջ կհայտնվեին: Գումարում են, բազմապատկում, արմատով գործողություն անում հաշվիչից էլ արագ: Սկզբում հաշվել սովորում են աբակով, հետո սկսում են առանց գործիքի` միայն մտքի ուժն օգտագործելով բարդ հաշվարկներ անելով:
Միջոցառման բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը: Նունե Սարգսյանը ողջույնի խոսքում շեշտեց՝ համակարգիչները հեշտացնում են կյանքը, բայց կարևոր է օգտագործել ուղեղը, ինտելեկտը թվերի հետ պայքարում:
«Իմ 2 տարեկան թոռնիկը, երբ 1 տարեկան էր, նրան գիրք տվեցի, նա սկսեց փորձել գրքի նկարները մեծացնել, որովհետև գրքից առաջ iPad-ն առաջին գործիքն էր, որը նա տեսավ: Հիմա դա է սերունդը, նրանք գիտեն ինչպես շարժել մատները, ինչպես սեղմել կոճակները: Մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ դա թերացնում է ուղեղի աշխատանքը: Մենթալ թվաբանությունը, ճիշտ հակառակը, աշխատեցնում է ուղեղը»,- ասաց Սարգսյանը:
Պատմեց, որ իր թոռնիկն էլ է այցելել IQ կենտրոն: Արդյունքը սեփական փորձով գիտեն:
«Պարապմունքներից հետո, նայելով նրա աչքերի կայծերին, ես հասկանում էի, որ շատ սիրում էր դպրոցը, անհամբեր սպասում էր, թե երբ է հաջորդ պարապմունքը»,- ասաց նա:
Ապացուցված է՝ մենթալ թվաբանությունը հավասարապես զարգացնում է ուղեղի 2 կիսագնդերը, օգնում արագ մտածել ու արագ կողմնորոշվել:
«21-րդ դարի խնդիրը երեխաների մոտ հիշողության պակասն է և չկենտրոնանալը: Մենթալ թվաբանության շնորհիվ փորձում ենք շտկել դա: Բավականին մեծ հաջողություններ ունենք ոչ միայն մաթեմատիկական առարկաների մեջ, այլ ընդհանրապես կենցաղում»,- ասաց IQ կենտրոնի հիմնադիր-տնօրեն Յուլյա Գասպարյանը:
Օլիմպիադայի մասնակիցներն անցան 2 փուլով: Ավարտին լավագույն 6 սաներին անակնկալ էր սպասվում:
«Երեխաներն ունենալու ենք 2 փուլ, 2 տեսակի հաշվարկ է լինելու՝ հաշվարկ մենթալ և աբակով: Վերջում բոլոր բալերը հաշվարկվելու են, և մեր լավագույն սաները անակնկալ են ունենալու: Նոյեմբերի 1-4-ը IQ կենտրոնի սաները մեկնելու են Սոչի՝ մասնակցելու 2 միջազգային մրցույթի: Մեր գլխավոր մրցանակները հենց այդ ուղևորություններն են: Թվով 6 երեխայի մենք հովանավորելու ենք և միասին՝ 16 հոգանոց խմբով, գնալու ենք Սոչի՝ մրցանակներ բերելու Հայաստան: Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը բավական շատ մրցանակներով վերադառնում է»,- ասաց Գասպարյանը:
Այս օրերին կենտրոն կայցելի մենթալ թվաբանության հեղինակավոր մասնագետներից մեկը, նա կանցկացնի միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում:
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...