Կոմպոզիտոր, քանդակագործ ու նկարիչ․․․ հայ-գերմանական «Տրիո 27» արտ խումբը Գյումրիում ցուցահանդեսի է պատրասվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC

Կոմպոզիտոր, քանդակագործ ու նկարիչ․․․ հայ-գերմանական «Տրիո 27» արտ խումբը Գյումրիում ցուցահանդեսի է պատրասվում

23:20 27.10.2019

Այս գործերն առաջին հայացքից զուտ գծագրական աշխատանք են հիշեցնում, սովորական թուղթ ու մատիտով արված գծեր են, որոնք  ունեն սկիզբ, իսկ ավարտը կախված է արվեստագետից: Սա արտ արվեստի ստեղագործողների մտքի թռիչքի, ազատ մտածողության դրսևորում է: Գործերի հեղինակը գյումրեցի նկարիչ Վազօն է:

Ցուցադրված տասնյակ գործերը փոքր տարբերակներ են՝ լուսանկարի տեսքով, դրանք հատուկ թղթի վրա իրականում 2 մետրից երկար են: Գյումրեցի նկարչի համագործակցությունը գերմանացի երկու արվեստագետների՝ կոմպոզիտոր, դաշնակահար Դիտմար Բոննենի և լուսանկարիչ, քանդակագործ Պետեր Հյոլշերի հետ սկսվել է 10 տարի առաջ, Գյումրիի Բիենալեից: 3-ով սկսել են ստեղծել վիզուալ արտ գործեր և հիմնել «Տրիո 27» արտ խումբը: 27 թիվն էլ սիմվոլիկ է նրանց համար, երեքն էլ ծնվել են տարբեր ամիսների 27-ին: Մեկը երաժշտությունն է գրում, մյուսը երաժշտությանը համահունչ պատկեր է ստանում, մյուսն էլ ամբողջացնում է սինթեզված՝ լուսաձայնային պատկերի գրաֆիկան ու այն տպագրում:

«Նկարում պատկերված է երաժշտական գործիք՝ վառված փայտից, և թե ինչ մեղեդի է լսվում, թողնված է նայողին: Մեր երաժշտագետ գործընկերը, ով աշխատել է այս պատկերի վրա, իր երաժշտությունն ու հոգին է դրել: Այս հետաքրքիր կոմպոզիցիան մեկ տարում ենք  ավարտել, երեքս էլ այս նկարում մեր մասն ունենք արված: Նկարչականն ու գունայինը Վազօյի գործն է»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է լուսանկարիչ, քանդակագործ Պետեր Հյոլշերը։

Դիտմար Բոննեի երաժշտական ստեղծագործություններն ու իմպրովիզացիաներն, այսպես ասած, մուսա են դառնում ընկերների համար՝  արտ գործեր ստեղծելու համար: Հենց մեր հետ զրույցի պահին կոմպոզիտորը երաժշտական իմպրովիզային կատարում արեց, մնացածը թողեց արվեստագետների մտքի թռիչին, թե ինչ պատկեր, նկարչական կոմպոզիցիա կարող են ստեղծել:

Երեք արվեստագետներ 10 տարի առաջ հանդիպեցին Գյումրիում և այն ժամանակ հայտնի Բիենալեում ներկայացրեցին իրենց արտ արվեստը: Երկու տարին մեկ անցկացվող ժամանակակից արվեստի մեծ փառատոնի մասին հիմա երեքն էլ անցյալով են խոսում։

Ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը, որը սկիզբ առավ 1998 թվականին, հետերկրաշարժյան Գյումրիում մշակութային կյանքի ապակենտրոնացման օրինակ էր, որն 2008 թվականից հետո շարունակություն չունեցավ: Հիմա արվեստագետն առավել մտահոգվում է ոչ թե Բիենալեի վերածննդի, այլ արվեստի հազարավոր գործերի ցուցադրության վայր ստեղծելու մասին:

Պատկերասրահ չունենալու պատճառով է, որ «Տրիո 27» արտ խումբը 10 տարվա ստեղծագործական աշխատանքները ցուցադրել է փոքր ցուցասրահում: Արտ խմբի հետ հանդես է եկել «Բամբիռ»-ը, համատեղ ցուցահանդեսից կստեղծվի երաժշտապատկերային միջավայր, որի հիման վրա արտ խմբում կծնվեն արտ վիզուալ նոր գործեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

22:09 12.07.2025

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...

BACK_TO_TOP