ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների համաձայնության դեպքում նրանց հաջորդ հանդիպումը կկայանա Բրատիսլավայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+20.09 oC

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների համաձայնության դեպքում նրանց հաջորդ հանդիպումը կկայանա Բրատիսլավայում

14:10 16.10.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը Ստեփանակերտում անցկացված հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հայտարարությամբ է հանդես եկել: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ համանախագահների հանդիպումից հետո Պոպովը նշել է, որ զրույցի ընթացքում միջնորդները պատմել են Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսլականը՝ այն հումանիտար խնդիրների վերաբերյալ, որոնք Վիեննայի գագաթնաժողովում, իսկ ավելի ուշ՝ Մոսկվայում, քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

«Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանում կամ Արցախում անազատության մեջ գտնվող անձանց պայմանների բարելավման և լրագրողների փոխանակման մասին է: Կան որոշակի գաղափարներ, աշխատանքը շարունակվում է»,- հայտարարել է Պոպովը:

Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակը վերջերս եղել է Ժնևում, հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ, ունեցել կառուցողական երկխոսություն: Պոպովը հայտնել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների համաձայնության դեպքում նրանց հաջորդ հանդիպումը կկայանա Բրատիսլավայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

20:10 04.06.2025

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 04.06.2025

SHANTNEWS

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:53 04.06.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

19:43 04.06.2025

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

19:39 04.06.2025

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

19:28 04.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

BACK_TO_TOP