Վրացական մեդիայում ինչպե՞ս է լուսաբանվել Գիորգի Գախարիայի այցը Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+21.09 oC

Վրացական մեդիայում ինչպե՞ս է լուսաբանվել Գիորգի Գախարիայի այցը Հայաստան

16:24 16.10.2019

Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի Հայաստան այցելության լուսաբանմանը վրացական մեդիայում:

«Ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանել են Գախարիայի այցը Հայաստան։ Իհարկե, կան նաև այնպիսիք, որ ընդհանրապես չեն անդրադարձել այցին։

Վրաստանի մեդիայում տարածվել են հայկական կողմի պնդումները ստորև նշվածների վերաբերյալ՝

⦿ հայ-վրացական հարաբերությունները պետք է էլ ավելի բարձր մակարդակի հասցնել
⦿ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի արտաքին ցանկացած գործոնների ազդեցություններից
⦿ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար։

Վրացական մեդիայում առանձին նյութերով շրջանառվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հայ-վրացական հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու վերաբերյալ։ Ընդդիմադիր որոշ լրատվականներում վերնագիր է դարձել Փաշինյանի հենց այդ հայտարարությունը։

Առանձին վերնագրերով նյութեր են հրապարակվել նաև Գախարիայի այն հայտարարության վերաբերյալ, որ «Հայաստանն աջակցում է Վրաստանին տարածքային ամբողջականության հարցում, և որ դրա համար շնորհակալ են»։

Լրագրողների և լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցություններից»։

Լրատվամիջոցների մեծ մասն օգտվել է Վրաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրություններից և տեսանյութերից։ Կառավարության՝ վարչապետների ասուլիսի սղագրությունը լիարժեք չէ, բացակայում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Ես վերստին հայտնեցի մեր այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է, և լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից։ Կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը»։ Վրացական պաշտոնական հաղորդագրություններում նշված է, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։

Ընդամենը մեկ լրատվամիջոց, որը հիմնականում սեփական կոնտենտ չի արտադրում, այլ արտատպում է այլ աղբյուրներից, վերահրապարակել է հայկական կայքերից մեկի ռուսերեն թարգմանությունը՝ պահպանելով ՀՀ վարչապետի ամբողջական հայտարարությունը»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 04.06.2025

SHANTNEWS

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:53 04.06.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

19:43 04.06.2025

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

19:39 04.06.2025

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

19:28 04.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիր

19:20 04.06.2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր` հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Նախարարի տեղակալին ներկայացվել են համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ «Միկա» մարզահամալիրում, մասնավորապես, արդեն կատարվել […] ...

BACK_TO_TOP