18:29 16.10.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արցախյան այցի մասին SHANTNEWS.am-ին որոշ մանրամասներ է հաղորդել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, թե ինչ հիմնական թեմաների վերաբերյալ է եղել խոսակցությունը:
Բաբայանն ասել է, որ խոսակցությունն ընթացել է նույն սկզբունքների շուրջ, ինչ կա մինչ այժմ: Նաև համանախագահները ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպման արդյունքներն ու առաջիկա հանդիպման ծրագրերը:
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի այսօրվա հայտարարությանը, թե իրենք Արցախի նախագահին ներկայացրել են նաև գերիների փոխանակման, ինչպես նաև հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցեր կազմակերպելու առաջարկներ, Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախը պատրաստ է փոխադարձ այցերին և ադրբեջանցի լրագրողների համար անվտանգության պայմաններ ապահովելուն, սակայն նույնը չի կարելի ասել Ադրբեջանի դեպքում:
Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը, ապա արցախյան կողմը պատրաստ է փոխանակել պատահաբար գերի ընկած ադրբեջանցիներին, որոնք որևէ հանցանք չեն գործել, սակայն դա չի վերաբերում այն դիվերսանտներին, որոնք ներթափանցել են հայկական տարածք մարդ սպանելու նպատակով:
20:10 04.06.2025
«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:53 04.06.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
19:43 04.06.2025
Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...
19:39 04.06.2025
Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվիՇենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...
19:28 04.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...