Մեզ մոտ ռուսական բազա կա, նրա զինծառայողները Հայաստանի՞ց են թոշակ ստանալու․ Ցոլակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+21.09 oC

Մեզ մոտ ռուսական բազա կա, նրա զինծառայողները Հայաստանի՞ց են թոշակ ստանալու․ Ցոլակյան

12:44 17.10.2019

Կառավարության այսօրվա նիստում ԵԱՏՄ ներսում թոշակների հարցը կարգավորելուն ուղղված համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրեց, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա է գործում, և այս համաձայնագրի ընդունման դեպքում նրանք Հայաստանից թոշակի մի մասը Հայաստանից են ստանալու։

«Էստեղ մենքո պրոբլեմ կունենանք, բավականին շատ փող պետք է դուրս տանք, էդ հաշվի առեք։ Որովհետև էդ բազայի սպաները բավականին բարձր թոշակ են ստանալու, և էդքանը փոխանցելը … չգիտեմ», – ասաց Ցոլակյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ Հայաստանը վճարելու է միայն այն մասով, որքան ժամանակ, որ այդ զինծառայողները ծառայել են Հայաստանում։

«Համենայն դեպս, պարոն Ցոլակյան, մեր բազմաթիվ, շատ ավելի մեծ թվով հայրենակիցներ աշխատում են այլ երկրներում, էնպես որ հաստատ փոխադարձ բոլոր երկրների շահերը հաշվի են առնված»,- ասաց Փաշինյանը՝ ակնարկելով, որ Ռուսաստանում աշխատող հայաստանցիներն էլ այնտեղից են ստանալու թոշակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:53 04.06.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

19:43 04.06.2025

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

19:39 04.06.2025

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

19:28 04.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիր

19:20 04.06.2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր` հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Նախարարի տեղակալին ներկայացվել են համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ «Միկա» մարզահամալիրում, մասնավորապես, արդեն կատարվել […] ...

Հունգարիայում հայտարարել են, որ ԵՄ-ն չի ձգտում Ուկրաինայում խաղաղության

19:10 04.06.2025

Հունգարիայում հայտարարել են, որ ԵՄ-ն չի ձգտում Ուկրաինայում խաղաղության

Եվրամիության առաջնորդները մտադիր են աջակցել Ուկրաինայում զինված հակամարտության շարունակությանը՝ չնայած Միացյալ Նահանգների խաղաղապահ ջանքերին, և ցանկանում են դրան ներքաշել նաև Հունգարիային, որը դեռևս խաղաղության կողմնակից է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գուիյաշը։ Նա հայտնել է, որ իր վերջին նիստում Հունգարիայի կառավարությունը վերանայել է Ուկրաինայում ռազմական իրավիճակը և եկել […] ...

BACK_TO_TOP