18:45 01.12.2017
Տնակում ապրող Սնխչյանների ընտանիքը նոր բնակարան ստացավ: 12 տարի Սնխչյաների ընտանիքը ապրել է տնակում` առանց կոմունալ հարմարությունների, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Ընտանիքում 6 անձ է՝ տատիկն ու պապիկը` Շահանդուխտ և Արմենակ Սնխչյանները, կինն ու ամուսինը`Պարույրն ու Ռուզաննան, և նրանց երեխաները` Ջուլիետան ու Արմենակը:
Ամուսինն աշխատում է շինարարության խանութում, ընդամենը 50,000 հազար դրամ աշխատավարձով: Կինը չունի մշտական աշխատանք: Հավելյալ եկամտի միակ աղբյուրը երեխաների նպաստ է` 25.900դրամ:
Նոր կյանքի բանալին Սնխչյանները ստանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: «Հայաստան» համահայկական Հիմնադրամը, Ամերիկայում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության բարերար Ժան Մարի Ատամիանի աջակցությամբ, ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝ սեփական բնակարան Մուշ թաղամասում։
Սնխչյանների ընտանիքը 33-րդ ընտանիքն է Գյումրիում, որ տնակից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։
13:12 16.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
13:00 16.08.2025
Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կա․ ՍիարտոԱշխարհն ավելի անվտանգ է դառնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության արդյունքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն: «Աշխարհն ավելի անվտանգ կդառնա, քանի դեռ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսություն կա ամենաբարձր մակարդակով: Շնորհակալություն երկու նախագահներին էլ այս գագաթնաժողովը կազմակերպելու համար», – գրել է արտաքին գործերի նախարարության […] ...
12:53 16.08.2025
Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ ՊուտինՌուսաստանը տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի և անձամբ նախագահ Թրամփի ցանկությունը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նրա ցանկությունը՝ խորանալու էության մեջ և հասկանալու դրա ծագումը», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ...
12:42 16.08.2025
Յանիկ Սիների պատմական ցուցանիշըՅանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...
12:28 16.08.2025
Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...
12:20 16.08.2025
Թրամփը թույլ չէր տա, որ Ուկրաինայում հակամարտություն սկսվեր․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Ուկրաինայում հակամարտություն չէր լինի։ «Եվ այսօր մենք լսում ենք նախագահ Թրամփին, որ «եթե ինքը նախագահ լիներ, պատերազմ չէր լինի»։ Կարծում եմ՝ դա իրականում այդպես է։ Ես հաստատում եմ դա», – ասել է Պուտինը։ ...