13:08 22.10.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում դժգոհեց տնտեսական հեղափոխության ընթացքից: Նրա խոսքերով` հեղափոխությունից անցել է 1.5 տարի, ընդդիմությունը ներկայացնում է այնպիսի օրենքներ, որոնք անհրաժեշտ են տնտեսության և ներդրումների զարգացման համար, սակայն դրանք մերժվում են:
«Ներդրողների համար պետք է լինի մի պատուհան, որ դիմի, բոլոր խնդիրները կարգավորեն, բայց այդ հարցը դնում են մի կողմ, դրա համար առ այսօր որևէ ներդրում չկա, ավելանալու փոխարեն պակասում ա: Պետք է հասկանան` ներդրման համար ինչ է պետք, ոչ թե միայն դատարկ խոսքեր, պետք է լիարժեք օրենք ընդունվի, մարդու հնարավորություն տան, արտոնություն ու առավելություն տան: Ներդրողը պետք է իրեն վստահ և ուժեղ զգա՝ տեսնելով իր ապահովագրությունը»,- ասաց Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանը խոսեց նաև բժշկական ապահովագրությունից` առաջարկելով այն վերացնել և դրա փոխարեն նախատեսված գումարը կտրոններով տալ մարդկանց: Այդ կերպ հնարավոր կլինի լուծել նաև պետպատվերի դեպքում առաջացող խնդիրները:
«Մարդկանց դեմքին նայում ես, ժպիտ չկա, փայլ չկա, մեկը` պարտքի տակ, մեկը` վարկի տակ, մեկը երեխուն պետք ա կերակրի, մեկը` վարձը վճարի, մեկը` բժշկի տանի: Պետպատվերը պետք է վերացվի: Եթե ուզում ես օգնել, կտրոններով հանձնեք էդ գումարը մարդկանց, 50 000 ա, 100 000 ա, ու էդ մարդը ոչ թե արդեն ողորմություն խնդրելով կգնա բժշկի, որ մի ամսից էլ պարզվի` էլ տեղ չկա, այլ կարող ա ընտանիքով միացնեն էդ գումարը ու եթե հիվանդանոցում էլ լավ չեն ընդունի, ուրիշ հիվանդանոց գնա»,- ասաց Ծառուկյանը:
Մանրամասները` տեսանյութում:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...