16:11 22.10.2019
Համացանցում ակտիվորեն տարածվում են ռուս հայտնի երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի և բլոգեր և երգիչ Դավիթ Մանուկյանի նշանադրության վերաբերյալ լուրերը: Նշանադրության մասին լուրերի տարածումը հրահրել է երգչուհին՝ Instagram-ում տեղադրելով լուսանկար Հռոմից, որտեղ իր մատնեմատին մատանի է դրված:
Комсомольская правда. Новосибирск-ը տեղեկություններ է հավաքել հայտնի երգչի նոր սիրեցյալի անցյալի վերաբերյալ:
«Դավիթ Մանուկյանը Instagram-ում Ալլա Պուգաչովայի չափ հանրահայտ է: Նրա երկրպագուների բանակը եռակի անգամ շատ է Նովոսիբիրսկի բնակչությունից: Նրա ինստագրամյան էջին հետևում է 7.7 օգտատեր Ռուսաստանի բոլոր ծայրերից: Վիրտուալ աշխարհում Դավիթի անունը DAVA_M է»,- Դավիթ Մանուկյանի մասին գրում է պարբերականը:
Նշվում է, որ Մանուկյանը շնորհաշատ տղամարդ է: Երեք տարեկանից նա հաճախել է պարահանդեսային պարերի` արժանանալով Սիբիրի, Ռուսաստանի չեմպիոնի և աշխարհի փոխչեմպիոնի կոչմանը:
Նա նաև կրթություն է ստացել Սիբիրի կառավարման համալսարանի բիզնեսի ֆակուլտետում:
«Դավիթը երբեք չի բողոքել կանանց ուշադրության պակասից: Համալսարանի բոլոր աղջիկները ցանկանում էին լինել նրա կողքին»,- ասել է համալսարանի նախկին ուսանողուհի Տատյանա Կոստոչկինան:
Ինքը՝ Դավիթ Մանուկյանը, չի բացահայտում իր անձնական կյանքը, բայց Օլգա Բուզովայի հետ համատեղ հրապարակումները սոցցանցերի օգտատերերին դրդում են եզրակացնել, որ նրանց միջև սիրավեպ կա:
15:11 05.05.2025
Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կարՇիրակի մարզի պարեկները մայիսի 3-ի գիշերը՝ ժամը 3.30-ին, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի խճուղում, ապօրինի թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են տարել «Մերսեդես» մակնիշի մեքենայի 27-ամյա վարորդին և 22-ամյա ուղևորին, իսկ «Մերսեդեսը», որի նստատեղի տեսանելի հատվածում կար սպիտակ փոշենման զանգված, տեղում վերցվել է պահպանության: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած […] ...
15:05 05.05.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձել են ներկրել ավտոպահեստամասեր։ Դիզվառելիքի և մեքենայի յուղի անօրինական ներմուծման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են չհայտարարագրված «Marlboro» տեսակի ծխախոտներ։ Հայտնաբերվել է չհայտարարագրված 203 կգ կիտրոն, պղպեղ և լոլիկ։ Չհայտարարագրված 151 կգ բեռի` էլեկտրոնային ծխախոտի, միկրոհամակարգերի, չրերի ներմուծման փորձերը կանխվել […] ...
14:55 05.05.2025
Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել էՆԳՆ ոստիկանության Շիրակի օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 27-ին՝ կեսգիշերն անց, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արթիկ քաղաքի 31-ամյա և 38-ամյա երկու բնակիչ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզի ու Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել արթիկցի […] ...
14:48 05.05.2025
Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությունՄայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է […] ...
14:43 05.05.2025
Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետովՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի նիստի օրակարգում էր «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որը հեղինակել են պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Հերիքնազ Տիգրանյանն ու Լենա Նազարյանը: Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի եւ առաջարկել […] ...