Հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ կիրառվող դրույքաչափերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+28.09 oC

Հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ կիրառվող դրույքաչափերը

17:13 22.10.2019

2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

2019թ. տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ: Արդյունքում՝ նավահանգիստներում, ինչպես նաև ՀՀ սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված ավտոմեքենաների որոշ մասի ՀՀ սահմանը փաստացի 2020թ. հունվարի 1-ից հատելուն: Այդ պարագայում ավտոմեքենաների համար մաքսատուրքերը և հարկերը կհաշվարկվեն մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով:

Գործող օրենսդրության շրջանակում, սակայն, ՊԵԿ-ը իրազեկում է նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին: Ավտոմեքենայի փաստացի ներմուծումից 30 օրացուցային օր առաջ քաղաքացիները հնարավորություն ունեն ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիր: Այդ ժամկետում ներմուծման դեպքում մաքսատուրքն ու ավելացված արժեքի հարկը կհաշվարկվեն այդ հայտարարագրի գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով: Այս պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել, որ ավտոմեքենաները պետք է հայտարարագրվեն ոչ թե անձնական օգտագործման ապրանքների համար նախատեսված ընթացակարգով՝ ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ, այլ «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ ապրանքային հայտարարագրի կիրառմամբ:

Ավտոմեքենայի համար արժեքն այդ դեպքում որոշվելու է ոչ թե ըստ ԵՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի, որով արժեքի մեջ չեն ներառվում փոխադրման և ապահովագրության համար կատարված ծախսերը, այլ համաձայն ԵՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի. այն է՝ մաքսային արժեքի մեջ ներառվում են ինչպես փոխադրման և ապահովագրության, այնպես էլ նույն գլխով սահմանված այլ ծախսերը, և այս դեպքում արդեն ընտրությունը մնում է քաղաքացուն (հայտարարատուին):

Կարևոր է նաև իմանալ, որ եթե ավտոմեքենայի ներմուծման համար նախնական մաքսային հայտարարագիրը գրանցվի մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ապա ներմուծման մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը կհաշվարկվեն 2019 թվականին գործող դրույքաչափերով:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ նմանօրինակ եղանակով մաքսային ձևակերպումները կատարելու հնարավորությունը թողնված է հայտարարատուների ընտրությանը, որի դեպքում նախնական մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացվում է ինքնահայտարարագրման կամ մաքսային ներկայացուցչի կողմից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ «Ուիմբլդոնի» եզրափակչում է

20:07 10.07.2025

Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ «Ուիմբլդոնի» եզրափակչում է

ԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչի ուղեգիր: Աշխարհի 12-րդ ռակետն «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-4 հաշվով հաղթեց առաջին ռակետ Արինա Սաբալենկային: Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Բելինդա Բենչիչն ու Իգա Շվյոնտեկը: ...

SHANTNEWS

20:00 10.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան հույս ունի, որ ԵՄ-ն կծածկի Ուկրաինայի զինված ուժերի ծախսերի կեսը. Դենիս Շմիգալ

19:50 10.07.2025

Ուկրաինան հույս ունի, որ ԵՄ-ն կծածկի Ուկրաինայի զինված ուժերի ծախսերի կեսը. Դենիս Շմիգալ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ խաղաղ ժամանակ ուկրաինական բանակի ծախսերը կկազմեն տարեկան 50 միլիարդ եվրո, որի կեսը պետք է ծածկի Եվրամիությունը։ «Ռազմական ծախսերը ներկայումս կազմում են 100-120 միլիարդ դոլար։ Խաղաղ ժամանակ և առանց զենքի արտադրությունը հաշվի առնելու՝ ուկրաինական բանակի պահպանումը կարժենա տարեկան 50 միլիարդ եվրո։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կտրամադրի այս գումարի […] ...

«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը

19:40 10.07.2025

«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը

«Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն այս ամռանը կհեռանա ակումբից, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Չնայած դրան՝ Ռոդրիգոյի մարզական ապագայի վերաբերյալ վերջնական քննարկում կլինի հաջորդ շաբաթ։ Բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», բայց Ռոդրիգոն ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ 24-ամյա հարձակվողը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռեալի» մեկնարկային կազմում։ Ռոդրիգոն 2024/25 […] ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր

19:32 10.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր

Հուլիսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Դեսպանը շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և գործարար կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

19:20 10.07.2025

47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Արտաշատի բնակիչ 47-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին է կամավոր հանձնել «ՏՕԶ» հրացան։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...

BACK_TO_TOP