12:06 02.12.2017
2017թ. հոկտեմբերին կտրուկ ավելացել է Հայաստանից կապիտալի արտահոսքը: «Ժողովուրդ» թերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել է, որ մասնավոր փոխանցումների միջոցով ՀՀ-ից հոկտեմբերին դուրս է բերվել 115 մլն 706 հազար դոլար:
Սա վերջին մի քանի տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում, վերջին ամիսներին կապիտալի արտահոսքը գնալով ավելացել է: Ի դեպ, Հայաստանից արտերկիր փոխանցված գումարներից ամենաշատը դեպի Ռուսաստան փոխանցումներն են: Ընդհանուր ՌԴ է փոխանցվել 43 միլիոն 696 հազար դոլար:
«Նշենք նաև, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով ընդհանուր արտերկիր է փոխանցվել 814 մլն 218 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 641 մլն 139 հազար դոլար: Հայաստանից արտերկիր փոխանցումների կտրուկ աճի արդյունքում արտերկրից ստացված տրանսֆերտների դրական տարբերությունը կտրուկ նվազել և կազմել է ընդամենը 47.3 մլն դոլար՝ անցած տարվա 60.4 մլն դոլարի դիմաց: Ի դեպ, այս տարվա տասն ամիսների արդյունքներով տրանսֆերտների ընդհանուր չափը կազմել է 583 միլիոն 503 հազար դոլար, անցած տարի այդ ցուցանիշը եղել է 556 միլիոն 540 հազար դոլար», – հավելել է թերթը:
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:50 01.05.2025
Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրըՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...
12:05 01.05.2025
Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարըԳեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...
11:51 01.05.2025
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրըԿիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...