19:00 25.10.2019
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի գործողություններից տուժածների թիվը հասել է 150-ի: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Հիշեցնենք, Կարինե Ավդալյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գումարների յուրացման հատկանիշներով: Նրա նկատմամբ սկզբում խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, ապա Շիրակի մարզի դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրենին կալանավորելու մասին: Ըստ Շիրակի մարզի դատախազի` Կարինե Ավդալյանը հանցավոր գործունեություն է ծավալել անգամ քրեական գործը հարուցելուց և նրա նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելուց հետո:
«Գործի քննության ընթացքում պարզվեց, որ նշված անձը կատարել է բազմաթիվ, բազմադրվագ խարդախություններ: Մարդկանցից վերցրել է խոշոր չափի գումարներ, ընդ որում, տուժողների քանակը հասնում է 150-ի: Ունենք տուժողներ, ովքեր Արցախի Հանրապետության բնակիչներ են: Խոսքը 40 անձի մասին է: Նրանցից գումարներ է խաբեությամբ հափշտակել` իբր մշակութային ծրագրերի մասնակցելու համար Ամերիկա տանելու, 2 շաբաթ այնտեղ մնալու և թանգարաններ այցելելու համար: Մենք Կարինե Ավդալյանի նկատմամբ ընտրել էինք ազատության հետ կապված խափանման միջոց, որի ընթացքում նա կատարել է բազմադրվագ հանցավոր գործունեություն: Դրա համար միջնորդություն ներկայացրինք նրան կալանավորելու մասին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ հայտնվել են դատարանում վարկային պարտավորությունները չկատարելու համար: Նրանք տարբեր տարիների վարկեր են վերցրել, գումարը, ըստ նրանց, հանձնել են Կարինե Ավդալյանին, որը վարկային պարտավորությունները չի կատարել: Բանկը գումարները բռնագանձելու հայց է ներկայացրել աշխատակիցների դեմ:
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցներն էլ դիմել են Շիրակի մարզի դատախազություն` իրենց՝ Կարինե Ավդալյանի գործողություններից տուժածներ ճանաչելու պահանջով: Դատախազությունը պահանջը բավարարել է:
«Դիմում-բողոքի հիման վրա նրանք տուժող են ճանաչվել, և հարուցվել է քրեական գործ: Ամեն օր մենք նման դիմումներ ենք ստանում: Տուժողների թիվը շատ-շատ է: Ունենք նաև անձ, որը հափշտակում էր, գումարները տանում, տալիս էր նախկին տնօրենին: Այդ անձի արարքներին տալու ենք իրավական գնահատական»,- նշել է Կարեն Գաբրիելյանը:
11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:21 11.05.2025
Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալներիՀայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...
11:08 11.05.2025
Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...
10:54 11.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
10:47 11.05.2025
Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունումԲրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...
10:36 11.05.2025
Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...