14:25 25.10.2019
Հայաստանի կառավարությունն ուրախ կլինի տեսնել ավելի շատ Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողներ Հայաստանում, և, հետևաբար, պատրաստ է քննարկել տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄԷ Gulf news թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հատկապես հենց հիմա ԱՄԷ ներդրողները պետք է գան Հայաստան:
«Ես արդեն նշել եմ Հայաստանի կառավարության առաջարկած պայմանները, հատկապես ներդրողների մասով: Մենք կարող ենք մեր գործընկերների հետ արդյունավետ համատեղ ներդրումներ կատարել առաջատար տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում, և ես այժմ կոչ եմ անում ԱՄԷ ներդրողներին՝ ուսումնասիրել Հայաստանի կողմից առաջարկվող տնտեսական հնարավորություններն ու պայմանները: Հայաստանը կարող է նաև ԱՄԷ համար կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ շուկա:
1998 թվականի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք զարգացնում ենք արդյունավետ և համապարփակ գործընկերություն ԱՄԷ-ի հետ: Այսօր ԱՄԷ-ի հետ Հայաստանի հարաբերությունները կարևոր տեղ են գրավում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Հայ-էմիրաթական համագործակցությունը նոր թափ ստացավ մայիսին Երևանում կայացած Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստից հետո: Այն արդյունավետ հարթակ է երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ տեսակետներ փոխանակելու և տնտեսության տարբեր ոլորտներում իրավական դաշտն ընդլայնելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է, որ համատեղ հանձնաժողովի աշխատանքների շոշափելի արդյունքներից կարելի է առանձնացնել Աբու Դաբիի «Մասդար» ընկերության և Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի միջև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի և Աբու Դաբիի Գլոբալ Շուկայի միջև փոխըմբռնման հուշագիրը:
«Մենք հավատում ենք, որ միջկառավարական համատեղ հանձնաժողովը կարևոր գործիք է համաձայնագրերի արդյունավետ իրականացման, երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման, այդ թվում` B2B և B2G ձևաչափերով գործարար համաժողովների, երկկողմ գործարար այցելությունների համար՝ ի լրումն տարբեր ցուցահանդեսներում փոխադարձ մասնակցության: Մենք իսկապես բարձր ենք գնահատում երկու երկրների միջև առևտրաշրջանառության վերջին դրական միտումները: ԱՄԷ-ն հուսալի գործընկեր է մեզ համար առևտրի և ներդրումների ոլորտներում, ինչպես նաև կարևոր հանգույց է Պարսից ծոցի տարածաշրջանի և ասիական երկրների շուկաների հասանելիության առումով»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ, համագործակցության հսկայական ներուժ կա գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, անշարժ գույքի և հանքարդյունաբերության ոլորտներում, որոնցից ոչ մեկը դեռևս պատշաճ կերպով չի օգտագործվում:
«Մենք ողջունում ենք ԱՄԷ գործարարների կողմից Հայաստանի տնտեսության մեջ իրականացված բազմաոլորտ ներդրումները և պատրաստ ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ հնարավորությունները Հայաստանում ներդրումներ կատարող էմիրաթական ընկերություններին»,-եզրափակել է վարչապետը:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...