Լայնամասշտաբ մշտադիտարկումներ Շիրակի մարզի ձու արտադրող ընկերություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

Լայնամասշտաբ մշտադիտարկումներ Շիրակի մարզի ձու արտադրող ընկերություններում

18:57 25.10.2019

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները:

Ըստ այդմ՝ մշտադիտարկում է իրականացվել ձու արտադրող 12 կազմակերպություններում և իրացման ցանցում գործունեություն ծավալող 181 տնտեսվարողների մոտ:

Ձվի արտադրությամբ զբաղվող 9 տնտեսություններում (Ա/Ձ Պատվական Թորոսյան, Ա/Ձ Գուրգեն Դերձյան, Ա/Ձ Արամայիս Գրիգորյան, Ա/Ձ Սեդրակ Գասպարյան, Ա/Ձ Սուրեն Գրեյան, Ա/Ձ Լևոն Չումարյան, Ա/Ձ Աղասի Համբարձումյան, Ա/Ձ Դավիթ Մանուկյան, Ա/Ձ Հովհաննես Գրեյան) հայտնաբերվել են թերացումներ, խախտումներ և անհամապատասխանություններ (թռչնանոցի սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններ, իրացվող ձվի անվտանգությունը, հիվանդությունների կանխարգելման և պայքարի միջոցառումների՝ կանխարգելիչ պատվաստումների, ախտորոշիչ հետազոտությունների և դրանց կատարումը հավաստող փաստաթղթերի բացակայություն, օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և կերային հավելումների անասնաբուժասանիտարական անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն, ձվի պահպանման պայմանների և փաթեթավորման պայմանների անհամապատասխանություն սահմանված նորմերին, ախտահանման, կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կատարման մասին փաստաթղթերի բացակայություն, ձվի պահպանման պայմանների անհամապատասխանություն):

ՍԱՏՄ տեսուչների կողմից տրվել են խախտումները և թերությունները վերացնելու մասին հանձնարարականներ, սահմանվել է հսկողություն դրանց կատարման նկատմամբ:

Այս պահին արդեն Ա/Ձ Արամայիս Գրիգորյանը, Ա/Ձ Սեդրակ Գասպարյանը հանձնարարականները կատարել են ամբողջությամբ:

Եվս մեկ տնտեսվարողի՝ Ա/Ձ Գուրգեն Դերձյանին, արգելվել է թռչնի ներմուծումը՝ կարանտինային պայմաններ չապահովելու պատճառով:

Իրացման ցանցի 181 կետերում անցկացված ձվի և կաթ-կաթնամթերքի մշտադիտարկման ընթացքում ևս հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես՝ վաճառքից հանվել և ոչնչացվել է 537 ժամկետանց և անհայտ ծագման ձու, 31 տուփ ժամկետանց կաթնամթերք: Իրացումից հանվել է նաև 153 թերի մակնշված ձու: 76 տնտեսվարողի տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ (բացակայել են ձվի և կաթ-կաթնամթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը):

Շիրակի մարզում վերջին մեկ ամսվա ընթացքում արյան շիճուկաբանական հետազոտության է ենթարկվել գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր 8866 կենդանի: Արյան այն նմուշները, որոնցում հայտնաբերվել է բրուցելոզ, մարզային լաբորատորիայում ստուգվելուց հետո պարբերաբար տեղափոխվել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ իրականացվել է դրանց վերստուգումը: Բրուցելոզ ախտորոշվել է 171 կենդանու մոտ, որոնք ըստ համայնքների և գյուղացիական տնտեսությունների առանձնացվել են և, Տեսչական մարմնի տեսուչների հսկողության ներքո, ենթարկվել հարկադիր մորթի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

22:09 12.07.2025

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...

BACK_TO_TOP