Հոկտեմբերի 27. ողբերգությունից 20 տարի անց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+13.09 oC

Հոկտեմբերի 27. ողբերգությունից 20 տարի անց

10:00 27.10.2019

1999 թ. հոկտեմբերի 27-ի միապաղաղ նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր:  Նիստը լուսաբանող լրագրողները  հետագայում պիտի հիշեին, որ մինչ ողբերգական դեպքերը տարակուսում էին՝ ի՞նչ  էին գրելու այդ օրվա անհետաքրքիր նիստից: «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանն, ով այդ օրն Ազգային ժողովում էր, հետագայում պատմում  է.

«Նախ դահլիճի առաջին դռնից ներս խուժեց բաց գորշավուն, երկար անձրևանոցով Նաիրի Հունանյանը և ավտոմատի կրակահերթ ուղղեց Վազգեն Սարգսյանի և առաջին շարքում նստածների վրա: Կրակում էին հատկապես կառավարության և «Միասնության» շարքերի վրա»:

 

Առաջին զոհերը վարչապետն ու Ազգային ժողովի նախագահն էին՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Հենց նրանց  էին ուղղված Նաիրի Հունանյանի ու խմբի անդամների հայհոյանքներն ու հայտնի խոսքերը, որոնք Հունանյանն անընդհատ կրկնում էր՝ «էս ժողովրդի արյունը ծծեցին 5 տարի»:

Զոհվեցին նաև ԱԺ երկու փոխնախագահները՝ Յուրի  Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

«BBC» գործակալության  տվյալներով՝ վիրավորների թիվը հասնում էր 30-ի: 91 պատգամավոր և նիստը լուսաբանող լրագրողները զրկվել էին ԱԺ-ից հեռանալու հնարավորությունից: Նրանց բոլորին այդ հնարավորությունը տրվեց միայն հաջորդ օրը՝ լուսադեմին, երբ ահաբեկիչները զենքերը վայր դրեցին: Մինչ այդ Նաիրի Հունանյանը շարունակում էր կրակել դահլիճում, պարբերաբար ստուգել` արդյո՞ք այդ ամենը եթեր հեռարձակվում է ռադիոյով, թե՞ ՝  ոչ, և պահանջում, որ ժողովուրդը հավաքվի Ազգային Ժողովի շենքի մոտ: Որևէ քաղաքական պահանջ ահաբեկիչները չէին հնչեցնում: Հետագայում Նաիրի Հունանյանը պիտի պատմեր , թե ինչպես է  հավաքել զինված խումբը և մտել Ազգային ժողով:

«Նշված օրը Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը ու Էդիկ Գրիգորյանը վերջինիս սպիտակ «Գազ 24» մեքենայով գնում են Հարավ-արևմտյան թաղամասի «կանալի մոտ», այնտեղ է եկել նաև Դերենիկ Բեջանյանը, ում Նաիրին տեսել է հեռվից, և ում մասին նշում է, որ «Ռաֆ» մակնիշի մեքենայով է եղել։ Էդիկը Դերենիկին ասում է, որ հետևի իրենց։ Երկու մեքենաներով մոտենալով Ազգային Ժողովի շենքին՝ վերցնում են զենքերը ու մտնում շենք։ 17։00-ի կողմը նրանք մուտք են գործել Ազգային Ժողովի դահլիճ ու մի քանի կրակոց արձակել օդ։ Այնուհետև նկատելով, որ դահլիճի վերջնամասի ձախ կողմից ու նախագահության կողքի սենյակի կողմից կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ՝ նա սկսել է անկանոն կրակել։ Դրանից հետո անցել է լրագրողների հատվածը ու նրանց դուրս է բերել դեպի ֆոյեի աջ մասը»:

Ահաբեկիչները պահանջում էին ուղիղ եթեր, հանդիպում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ հանդիպումը տեղի ունեցավ 2 ժամ անց, երբ Հունանյանը անվտանգության երաշխիքներ տվեց նախագահին: ժամը 19-ի սահմաններում առանձին սենյակում հանդիպում են Ռոբերտ Քոչարյանն ու Նաիրի Հունանյանը: Ըստ երկրորդ նախագահի վկայությունների՝ Հունանյանն իր հերթին անվտանգության երաշխիքներ է պահանջել իրենց համար, որոնք և տրվել են: Հարցրել է՝ արդյո՞ք  Հայաստանում գործում է մահապատիժ:  Քոչարյանն ասել է, որ Եվրախորհրդին անդամակցելու նպատակով մահապատիժ չի կիրառվում։ Հունանյանը ցանկացել է անվտանգ տեղափոխվել ԱՄՆ մեկուսարան: Ի պատասխան՝ նախագահը պահանջել է զինաթափվել։ Պայմանավորվել են, որ Հունանյանը կպահի մեկ ատրճանակ, որը կհանձնի մեկուսարան հասնելուն պես։ Քոչարյանը նշել է, որ հաշվեհարդարից խուսափելու համար նրանց կտեղափոխեն զրահամեքենայով։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքից.

«Այնուհետև իմ հարցին, թե արդյո՞ք ուներ որևէ անձնական թշնամանք Վազգեն Սարգսյանի նկատմամբ, տվեց բացասական պատասխան ու սկսեց դժգոհել երկրում ստեղծված վիճակից, Վազգեն Սարգսյանի դերակատարությունից, որ իբր նա խանգարում էր երկրի զարգացմանը, մեղավոր է ստեղծված վիճակի համար և այլն, որ երկրում ցնցում էր անհրաժեշտ, ու այդ քայլին ինքը դիմել է հանուն ժողովրդի, որ պատմությունը, սերունդները կգնահատեն իրեն, որ իրենց վրա ևս եղել են կրակոցներ: Վազգեն Սարգսյանից բացի՝ մյուս զոհերը պատահական կրակոցների արդյունք են»:

Այս  գործը դատարանը քննեց 3 տարի: Նորք Մարաշի շրջանային դատավոր Սամվել Ուզունյանը ահաբեկչական խմբի դատավճիռները հրապարակեց 2003 թվականի դեկտեմբերին.  Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան, Էդիկ Գրիգորյան, Աշոտ Կնյազյան՝ ցմահ ազատազրկում, Համլետ Ստեփանյան՝ 14 տարվա ազատազրկում: Մյուս ամբաստանյալը՝ Նորայր Եղիարզարյանը, էլեկտրահարվել է Նուբարաշենի բանտախցում մինչ դատավճռի հրապարակումը: Ի դեպ, նա մասնագիտությամբ  էլեկտրիկ է եղել: Կարեն Հունանյանը պատիժը կրում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Պաշտոնական վարկածով 2004 թ.-ի ապրիլի 27-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում ինքնասպան է եղել Վռամ Գալստյանը: Էդիկ Գրիգորյանը ևս մահացել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում: Համլետ Ստեփանյանը մահացել է 2010 թ-ի մայիսին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ սրտի կաթվածից: Փաստորեն, այս պահին պատիժը կրում է ահաբեկչական խմբի 3 դատապարտյալ: Նաիրի Հունանյանը և եղբայրը՝ Կարենը, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում են:

Դատարանում տրված ցուցմունքի համաձայն՝ Նաիրի Հունանյանը իր նախաձեռնությամբ է կազմակերպել գործողությունը, մշակել է մանրամասները, ներգրավել համախոհների, որոնց օգնությամբ ձեռք է բերել զենք ու մուտք գործել Ազգային Ժողով: Ոճրագորությունից և պատժի կրումից 20 տարի անց Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով: Դիմումը քննարկման փուլում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP