ՌԴ ԶՈւ զորամասում 8 մարդու սպանության գործով նոր մանրամասներ են հրապարակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ՌԴ ԶՈւ զորամասում 8 մարդու սպանության գործով նոր մանրամասներ են հրապարակվել

17:34 26.10.2019

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի Գոռնի բնակավայրի զորամասում տեղի ունեցած սպանությունից հետո հայտնի է դարձել, որ հրաձիգը հոգեկան խնդիրներ չի ունեցել, ռազմական բժիշկները նրան թույլատրել են զենք կրել։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Պատճառներից հավանական են համարվում երկուսը՝ ոչ կանոնադրական հարաբերություններ ու «դեդավշինա» կամ էլ զինծառայողին անհատապես ծաղրուծանակի ենթարկելը ազգային հողի վրա։ Սպանությունների համար մեղադրվողի ազգությունը կարելի է ենթադրել նրա անուն ազգանունից՝ Ռամիլ Շամսուտդինով։ Ռուսական քննչական կոմիտեն դեռ չի հաստատում վարկածներից ոչ մեկը։

Իսկ մինչ այդ մանրամասներ են տարածվել 8 սպանվածներից մեկի մասին։ Նույն զորամասոում ծառայած նախկին զինծառայողը պատմել է, որ ստորաբաժանման ղեկավարը՝ լեյտենանտ Պյանկովը, հայտնի է եղել ենթակաների նկատմամբ բիրտ վերաբերմունքով։ Նախկին զինծառայողը լրատվամիջոցներին պատմել է, որ Պյանկովը իրենց ստիպում էր քնելու փոխարեն անգիր անել պահակային ծառայության կանոնագիրքը։

Նա նաև պատմել է, որ սպան իրենց ստիպում էր հագնել քիմիական պաշտպանության հանդերձանքն ու հակագազերը՝ որպես պատիժ։ Ավելին, ըստ պատմածի, սպան կարող էր զենք ուղղել զինծառայողների վրա, երբ նրանք կարգ ու կանոն չէին պահպանում։

Ինչ վերաբերում է Շամսուտդինովին, ապա սպանության մանրամասների համաձայն՝ ժամկետային զինծառայողը պահակային ծառայությունից հերթափոխի վերադառնալուց հետո չի լիցքաթափել զենքը, լիցքավորել է այն ու կրակել ծառայակիցների վրա։ 8 մարդ մահացել է, ևս 2-ը վիրավորվել է:

Այս դեպքից հետո զինծառայողը հանձնվել է դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության ստորաբաժանմանը, իսկ ավելի ուշ հայտարարել է, որ չի զղջում արածի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

21:40 06.07.2025

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...

Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունը

21:18 06.07.2025

Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունը

Նոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

21:00 06.07.2025

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

20:00 06.07.2025

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...

BACK_TO_TOP