Տեղի է ունեցել ապրիլյան քառօրյայի մասնակից 22-ամյա հրշեջ-փրկարարի հոգեհանգստի արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Տեղի է ունեցել ապրիլյան քառօրյայի մասնակից 22-ամյա հրշեջ-փրկարարի հոգեհանգստի արարողությունը

19:35 27.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը, հայտնում է shamshyan.com-ը։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ ղեկավար կազմը։ Հոգեհանգստին մասնակցել են նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ս. Դեվելյանի գործընկերները, հարազատները, հանրապետության տարբեր մարզերից ժամանած նրա գործընկերները։

Հոգեհանգստյան արարողությանը ներկա մեծ թվով քաղաքացիներ ասել են.

«Ապրիլյան պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ պահեց սահմանը։ Ցավում ենք, որ նման ողբերգական դեպքի հետևանքով կորցրեցինք նրան։ Եթե ապրիլյանի ժամանակ սահմանն էր պահում, ապա, ընդունվելով Լոռու մարզի Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատ, իր գործընկերների հետ անտառը փրկում էր կրակի ճիրաններից։ Ցավոք, կրակն իր սև գործն արեց։ Ցավում ենք տեղի ունեցածի համար, ընտանիքի անդամներին էլ տոկունություն ու համբերություն ենք ցանկանում»։

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ-փրկարար այրվածքներ էին ստացել, որոնցից մեկը մահացել էր, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, տեղափոխել էին Վանաձորի հիվանդանոց: Դեպքի վայր էր ժամանել անձամբ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ էր հաստատել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը թռել էր Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեին Երևան: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Վիրավորին, ում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել էին Երևան: Վիրավորը հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրա

16:00 13.07.2025

Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրա

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...

Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը

15:19 13.07.2025

Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

15:12 13.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ ​ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

14:15 13.07.2025

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

13:59 13.07.2025

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։   ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

BACK_TO_TOP