13:58 28.10.2019
Մեկնարկել է Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի պաշտոնական այցը Հայաստան: Բուլղարիայի փոխվարչապետն արդեն հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումից հետո Մնացականյանը և Զախարիևան լրատվամիջոցների համար ամփոփել են հանդիպման արդյունքները և հանդես եկել համատեղ հայտարարությամբ:
Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ մասնավորապես BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի վերաբերյալ հակասական կարծիքների մասին: Մնացականյանը շեշտել է, որ Արցախի հիմնահարցի հիմքում Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքներն են, այդ թվում՝ ինքնորոշման, անվտանգության և կարգավիճակի հարցերը:
«Բուլղարիայում ապրում է ավելի քան 11 հազար ծագումով հայ: Նրանք շատ լավ դեսպաններ են մեր երկրների միջև: Առաջին հայկական դպրոցը բացվել է Բուրգասում՝ 1861 թվականին: Բուլղարական համալսարանում կարելի է սովորել հայերեն և կա 8 դպրոց, որտեղ ևս կարելի է սովորել հայերեն: Այսպիսի այցը շատ կարևոր է մեր երկրների համար: Երկու կարևոր արձանագրություն ենք ստորագրել. առաջինն այն մասին է, որ Հայաստանն ընդունում է ԵՄ պայմանագիրը, որը վերաբերում է այն մարդկանց, որոնք բնակվում են առանց կարգավիճակի և թույլտվության: Մյուսը՝ միջազգային տրանսպորտին վերաբերող պայմանագիրն է, որը թարմացվել է: Հինը կնքվել էր 1995-ին: Ինձ պահանջվեց 10 ժամ, որ ես հասնեմ այստեղ, մինչդեռ մենք այնքան մոտիկ ենք: Կպահանջվեր 2.5 ժամ, եթե լիներ ուղիղ թռիչք: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Այժմ մենք ունենք չարթերային թռիչքներ դեպի Բուրգաս և Վառնա՝ ամռանը, սակայն դեպի Սոֆիա մինչև հիմա չունենք ուղիղ թռիչք: Դժվար է պատկերացնել գործարարի, որ 10 ժամ ճամփորդում է, որ հասնի իր գործընկերոջը: Մենք քննարկել են նաև մեր առևտրային հարաբերությունները բարելավելու հարցերը»,- ասել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...