Բաբկեն Թունյանը՝ Հակածխախոտային օրենքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+37.09 oC

Բաբկեն Թունյանը՝ Հակածխախոտային օրենքի մասին

19:20 28.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հակածխախոտային օրենքի մասին.

«Հարգելի բարեկամներ
Թերևս արդեն գիտեք, որ կառավարությունը հավանություն է տվել և Ազգային ժողով է ուղարկել Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Նախագծի քննարկման համար գլխադասային է մեր՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։
Քանի որ այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, և արդեն իսկ սոցիալական ցանցերում քննարկումներ են ծավալվել, մեկ-երկու դիտարկում անեմ։

1. Ինչպես նշեցի, գլխադասայինը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է։ Հարցը հանձնաժողովում քննարկվելու է նոյեմբերի 7-ի նիստում։ ՍԱԿԱՅՆ նախքան մեր նիստը, նոյեմբերի 5-ին տվյալ նախաձեռնությունը քննարկվելու է նաև ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։
Այսինքն՝ տնտեսական տեսանկյունից առաջ ԱԺ-ն հարցը քննարկելու է բուն առողջապահական տեսանկյունից, որից հետո միայն կքննարկենք տնտեսական ասպեկտը։

Տնտեսագետների համար նույնպես ամենաթանկ բանը առողջությունն է. սրանում կարող եք չկասկածել

2. Մինչև տնտեսական հանձնաժողովի նիստը ունենալու ենք մի քանի աշխատանքային քննարկումներ, լսելու ենք բոլորի կարծիքը՝ թե՛ անկախ տնտեսագետների, թե կառավարության անդամների, թե՛ այն ոլորտների ներկայացուցիչների, որոնց վրա այս փաթեթը ազդելու է։

3. Կարծում եմ կհամաձայնեք, որ 7-րդ գումարման ԱԺ-ի տնտեսական հարցերի հանձնաժողովը այս 9 ամիսների ընթացքում ապացուցել է, որ այստեղ հարցերը քննարկվում են ամենայն մանրամասնությամբ, կառուցողական մթնոլորտում, և որոշումները լինում են անաչառ, հիմնավոր ու կշռադատված։ Նշված օրինագծի քննարկումը ևս բացառություն չի լինելու։

Համոզված եմ, որ քննարկումները, որքան էլ թեժ լինեն, կանցնեն առողջ, կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և վերջնարդյունքում կկայացնենք ճիշտ որոշում։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և լավ տրամադրություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

17:40 13.07.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

17:20 13.07.2025

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

Հունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

17:05 13.07.2025

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

16:30 13.07.2025

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:12 13.07.2025

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝  Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում  գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրա

16:00 13.07.2025

Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրա

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...

BACK_TO_TOP