20:00 28.10.2019
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին Վանաձորում մեկնարկեցին Երևանի օրերը: Մշակութային ապակենտրոնացման ու երկրի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով իրականացվող այս ծրագրով Վանաձորի բնակիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու մայրաքաղաքի մշակութային անցուդարձին, երևանյան արվեստի գործիչների և մշակութային կազմակերպությունների ստեղծագործական վերջին ձեռքբերումներին:
«Երևանի օրերը Վանաձորում» ծրագրով կայացան դասական, ջազային, փոփ երաժշտության համերգներ, թատերական ներկայացումներ ու ցուցադրություններ՝ ստեղծելով մշակութային հաղորդակցության, փորձի փոխանակման նոր հարթակներ:
Երևանյան օրերը համընկել էին նաև Վանաձորի օրվա հետ: Տոնը նշող վանաձորցիներին հոկտեմբերի 26-ին միացավ նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ավագանու անդամներ ու նշանավոր արվեստագետներ:
«Երևանի օրերը Վանաձորում» ծրագիրը եզրափակվեց Վանաձորի «Հայք» հրապարակում՝ փոփ-էստրադային բացօթյա գալահամերգային ծրագրով, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոն ուղեկցվեց ճանաչված երաժիշտ-կատարողներ «Գաթա բենդ» համույթի և Արամ MP3-ի մասնակցությամբ:
«Ի սկզբանե որոշված էր, որ Երևանի օրերը մի շարք քաղաքներում է լինելու, և Ստեփանակերտից հետո այժմ Վանաձորում ենք: Երևանյան օրերը եզրափակում ենք հրապարակում՝ կենտրոնական համերգով, որը համադրում ենք Վանաձորի օրվա տոնակատարություններին: Սա շատ կարևոր իրադարձություն է. մայրաքաղաքը կարողանում է իր մշակույթը ներկայացնել նաև Վանաձորում, ինչու չէ նաև ձեռք մեկնել մարզերին, որպեսզի իրենց մշակութային միջոցառումները որոշակիորեն ավելի տեխնիկական հագեցվածությամբ իրականացնեն: Սրանից հետո «Երևանի օրերը» կլինի Գյումրիում ու արդեն հաջորդ տարի կընդգրկենք երկրի մյուս քաղաքները»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու ընդգծել, որ հետագայում արդեն Երևանը կհյուրընկալի այս քաղաքներին՝ հնարավորություն տալով նրանց իրենց ստեղծագործական ներուժը ներկայացնել մայրաքաղաքում:
Գալա համերգի ընթացքում ընթերցվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը՝ նվիրված Վանաձորի օրվան:
18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել էՏեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...
18:00 13.07.2025
Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառովԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...
17:40 13.07.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
17:05 13.07.2025
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակինԱյսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...