13:52 30.10.2019
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բջջային նոր հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ այլևս հասանելի կդառնա «Շանթ» հեռուստաընկերության բացառիկ ծրագիրը, ներառյալ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: «ՄՏՍ TV»-ն թույլ կտա արդյունավետ տնօրինել ժամանակը խցանման մեջ կամ հերթում, ինչպես նաև՝ զբաղեցնել երեխաներին՝ մեքենայում կամ հանգստի վայրում:
«ՄՏՍ TV» հավելվածը նոր խոսք է հայերեն բովանդակությունն առավել հասանելի դարձնելու գործում: Հավելվածը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել լիարժեք հեռուստացույցի, կարևոր տեղեկություններ ստանալ նաև տնից դուրս գտնվելիս և դիտել հայկական մի շարք հեռուստաալիքներ և սերիալներ HD որակով ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G և 4G/4G+ ցանցերի ծածկույթում, ինչպես նաև՝ Wi-Fi-ի միջոցով: Հավելվածի օգտագործումը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ անվճար է:
Ֆեյսբուքյան ասուլիսի ձևաչափով նախագիծը ներկայացրել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու «Շանթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արթուր Եզեկյանը:
«ՄՏՍ TV» հավելվածից օգտվելու անհրաժեշտ պայմաններ են Android օպերացիոն համակարգի դեպքում՝ նվազագույնը Android 5-ը, իսկ iOS-ի դեպքում՝ 10-ը: Հավելվածները պետք է ներբեռնել Google Play Store-ից կամ՝ Apple Store-ից: Նախնական շրջանում տրամադրվելու են հետևյալ 11 հեռուստաալիքները՝ Shant Premium HD, Shant News, Shant Serial, Shant Music, Shant HD, Shant Kids, TV5, Հ1, Հ2, Երկիր մեդիա և Կենտրոն: «ՄՏՍ TV» հավելվածում ներառված՝ «Շանթ» հեռուստաընկերության ստեղծած բովանդակության ամբողջական փաթեթը շարունակելու է ընդլայնվել:
Ծառայությունը հասանելի է «Viva 2500», «Viva 3500», «Viva 5500», «Viva 7500», «Viva 9500», ինչպես նաև «X» և «Y» թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին: «ՄՏՍ TV»-ի շրջանակներում տրամադրվող ծրագրերը դիտելիս՝ ինտերնետը լինելու է անվճար: «ՄՏՍ TV» հավելվածն օգտագործելիս այս սակագնային պլաններով տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:
Ծառայությունն ակտիվանալու է հավելվածում գրանցվելուն պես՝ մուտքագրելով հեռախոսահամարն ու անհրաժեշտ այլ տվյալներ, և հասանելի է լինելու բջջային ընդամենը մեկ սարքի միջոցով: Գրանցման վերաբերյալ մանրամասներին ու պայմաններին ծանոթանալու համար այցելեք www.mts.am/TV:
Հավելվածն ունի հարմարավետ ինտերֆեյս, էլեկտրոնային ուղեցույց, որտեղ բաժանորդը կարող է ծանոթանալ ալիքների, ծրագրերի և ժանրերի մասին տեղեկատվությանը, ինչպես նաև սահմանել հիշեցումներ, որոնք օգտատիրոջը հաղորդումից առաջ կտեղեկացնեն դրա մասին:
«ՄՏՍ TV» բջջային հավելվածի ստեղծման գործում Շանթ ՀԸ ներդրել է իր ողջ ներուժը և հեռուստատեսային ոլորտի հարուստ փորձը: Ապահովելով հավելվածի կոնտենտը՝ մենք առաջարկում ենք հայկական մասնագիտացված ալիքներ՝ ըստ լսարանի ճաշակի ու հետաքրքրությունների: Առանց գովազդային ընդհատումների, catch-up-ի և հիշեցման հնարավորություններով «ՄՏՍ TV» հավելվածը կխնայի օգտատիրոջ ժամանակն ու հնարավորություն կտա բաց չթողնել ոչ մի հաղորդում»,- ասել է Արթուր Եզեկյանը:
«ՄՏՍ TV» բջջային հավելվածի գործարկումը ռազմավարական գործընկեր ու հայկական տեսաբովանդակության առաջատար արտադրող «Շանթ» հեռուստաընկերության հետ, կարևոր քայլ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին: Թվային նոր դարաշրջանում բովանդակությունը դառնում է առանցքային, և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ի հաշիվ իր ամենաընդարձակ ցանցի, ապահովում է թվային բովանդակության առավելագույն հասանելիություն՝ իր ապրանքանշանը կրող հավելվածի միջոցով: Ընկերությունը հետևողականորեն մուտք է գործում նոր ոլորտներ՝ համաշխարհային միտումներին համընթաց»,- ասել է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բջջային հավելվածի շրջանակներում տրամադրվող ծառայությունները հասանելի են լինելու բացառապես ՀՀ տարածքում:
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...