16:06 31.10.2019
ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման և հետագա զարգացումների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Ռազմավարական հեռանկարային ինստիտուտի թուրք վերլուծաբան Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուի հետ:
– ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը:
– Այս նախաձեռնությունն անմիջապես հաջորդեց Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիայում անցկացվող «Խաղաղության ակունք» գործողությանը: Քանի որ Թրամփը մտադրություն ուներ մեծ արձագանք ցուցաբերել Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, դա սպասելի քայլ էր իր կողմից: Մյուս կողմից, մենք կարող ենք ասել, որ սա ԱՄՆ-ում հայկական լոբբիի հաջողությունն է, ինչպես որ վերջին տարիներին տարածաշրջանում քաղաքական զարգացումների և մի շարք այլ պատճառների հետևանքով ուժը կորցրած թուրքական լոբբիի ձախողումը: Ավելին, Թուրքիան կորցրել է հրեական լոբբիի աջակցությունը, որը մի քանի տասնամյակ աջակցել է Թուրքիային: Հետևաբար, Թուրքիան պետք է որոշ դասեր քաղի այս ամենից:
Հայաստանը յուրահատուկ արժեք է՝ հաշվի առնելով նրա ունեցած պատմական ողբերգությունները: Բայց ներկայիս քայլով սփյուռքը այս իրավիճակը դիտարկում է որպես քաղաքական հաղթանակ Թուրքիայի նկատմամբ: Այս մոտեցումը օգտակար չէ թուրքերի և հայերի միջև առկա խնդիրների լուծման համար:
– Ի՞նչ դեր կարող է այն խաղալ թուրք-ամերիկյան հարաբերություններում:
– Բնականաբար, այս գործոնը բացասական դեր կխաղա ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում, բայց մենք պետք է նկատենք, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը միշտ պետք է ընդունի Թուրքիային որպես դաշնակից տարածաշրջանում, որն ունի էական աշխարհաքաղաքական նշանակություն: Բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրները տեղյակ են, որ անհրաժեշտ են միմյանց: Թրամփի վարչակազմը վերջին տարիներին անհաջող քաղաքականություն տարավ, և Անկարան չկարողացավ հաշվարկել երկկողմ հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները: Այսօր, թեպետ այդ ճանաչումը բացասական դեր ունի, վաղը՝ Թրամփի նախագահության ժամկետի ավարտի հետ, ամեն ինչ կարող է փոխվել: Չեմ կարծում, որ ճանաչման այս հարցը կվնասի երկկողմ հարաբերություններին: Սա վերաբերում է միայն Թուրքիային և հայերին: Ինչպես գիտեք, մի շարք երկրներ ճանաչել են ցեղասպանությունը, բայց դա չի ազդում հարաբերությունների վրա:
– Հնարավո՞ր է՝ սա ինչ-որ կերպ ստիպի Թուրքիային հրաժարվել իր որդեգրած ժխտողական քաղաքականությունից:
– Եթե մենք վերլուծենք Թուրքիայի առաջընթացը և մշակութային ծածկագրերը, կարող ենք ասել, որ երկրի դիրքորոշումը երբեք չի փոխվի, քանի որ կա Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայման: Այո´, «Մեծ Եղեռնը» Օբամայի կառավարման ժամանակ հայտնվեց որպես այլընտրանք և ավելի ֆունկցիոնալ դարձավ, քան ցեղասպանությունը, բայց, այնուամենայնիվ, կան որոշ անհասկանալի կետեր: Օրինակ՝ Թուրքիան չգիտի, թե իրականում հայերն իրենցից ինչ են պահանջում: Նմանապես, նրանք չգիտեն, թե Սփյուռքն ինչ է ուզում իրենցից: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում կողմերի միջև երրորդ կողմերի մասնակցությամբ երկխոսություն սկսել, որպեսզի հարցը քննարկվի և ավարտին հասցվի: Հայերը կարող են աշխատել հանուն համաշխարհային ճանաչման, բայց դա չի կարող դրական կամ բացասական արդյունք ստեղծել Թուրքիայի համար: Ապագան փոխելու համար անհրաժեշտ են նոր քայլեր՝ հաշվի առնելով անցյալը:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...