Հաշվետվությունները ԿԸՀ-ին չեն ներկայացնի. ի՞նչ է փոխվելու «Կուսակցությունների մասին» օրենքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC

Հաշվետվությունները ԿԸՀ-ին չեն ներկայացնի. ի՞նչ է փոխվելու «Կուսակցությունների մասին» օրենքում

16:56 01.11.2019

«Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը, անդրադառնալով «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությանը, հարցրել է ՀՀ Աժ փոխնախագահ Լենա Նազարյանին, թե արդյոք պե՞տք է կուսակցությունների գրանցում: Նա նշել է՝ օրինակ, Իտալիայում գրանցում չի պահանջվում: Նազարյանն արձագանքել է.

«Ես կարծում եմ, որ պետք է, որովհետև նրանք տարեկան գույքի, եկամուտների հայտարարագրեր են ներկայացնելու, որով հնարավոր կլինի վերահսկել նրանց ֆինանսական հոսքերը, իսկ դա մեզ համար շատ կարևոր հարց է»:

Հաղորդավարի նկատառմանը, թե բազմաթիվ «հնարքներ» կան, որոնցով իբր հաշվետու են լինում, բայց իրականում ոչ մի հաշվետվություն, Նազարյանն արձագանքել է.

«Չեմ բացառում, որ շրջանցելու ինչ-որ տարբերակներ էլի կգտնվեն, բայց, համենայնդեպս, այս հարցի վրա շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու և վերահսկողական գործիքներն ենք շատացնելու ու նաև սանկցիաները, պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունները սխալ ներկայացնելու համար: Ի դեպ, մենք մտածում ենք, որ կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ներկայացնեն ոչ թե ԿԸՀ, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը հենց մասնագիտացված կառույց է և կարող է իր ունեցած գործիքներով ստուգել՝ արդյոք  ճի՞շտ հաշվետվությունն է ներկայացվում: Հանձնաժողովը պետք է շուտով ձևավորվի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

Լարսը բաց է

11:31 27.07.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:20 27.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

BACK_TO_TOP