17:05 31.10.2019
2016 թվականի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման քրեական գործից անջատված մասով տևական ժամանակ նիստեր տեղի չէին ունենում: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր տեղեկացրեց պատճառը` ամբաստանյալ Վարդգես Գևորգյանը դիրքերում է:
Ըստ ՊԲ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արթուր Դավթյանի կողմից ուղարկած գրության՝ կոչումով ավագ լեյտենանտ ամբաստանյալը 23 օր դիրքերում է, 1 շաբաթ՝ զորամասում: Դատական նիստերին մասնակցելը կխոչընդոտի մարտական հերթապահությանը: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն առաջարկել է դատարանին նիստեր նշանակել ամիսը 1 անգամ: Ըստ Գլխավոր շտաբի պետի առաջարկած ժամանակացույցի՝ այսօրվա նիստին ավագ լեյտենանտ Վարդգես Գևորգյանը կարող էր ներկայանալ, սակայն չէր եկել: Արտակ Դավթյանը հայտնել է նաև, որ ապրիլին լրանում է Վարդգես Գևորգյանի զինծառայության պայմանագրի ժամկետը, ուստի նրա հետագա մասնակցությունը դատական նիստերին պետք է լրացուցիչ քննարկվի:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ դատական նիստերի քարտուղարն առավոտյան խոսել է Վարդգես Գևորգյանի կնոջ հետ, որն ասել է` ամուսինը դիրքերում է:
Ամբաստանյալ Վարդգես Գևորգյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը տեղեկացրեց, որ ԳՇ պետի գրությունը դատարանին ուղարկվել է հոկտեմբերի 15-ին, իսկ երեկվա դրությամբ սահմանին իրավիճակը լարված էր: Ավետիսյանը վստահեցրեց, որ Վարդգես Գևորգյանը նիստերից խուսափելու որևէ միտում չունի:
Դատական նիստը կրկին հետաձգվեց, այս անգամ մինչև նոյեմբերի 28-ը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խոստացավ այդ ժամանակահատվածում միջոցներ ձեռնարկել Վարդգես Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար: Միաժամանակ կճշտվի, թե ինչու նա չի ներկայացել այսօրվա նիստին:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...