«Ծխախոտային բոլոլայի» վարորդը խիստ նկատողություն կստանա և կտուգանվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

«Ծխախոտային բոլոլայի» վարորդը խիստ նկատողություն կստանա և կտուգանվի

17:54 31.10.2019

Երեկ ակտիվիստ Անի Խաչատրյանը «ծխախոտային» հերթական պատմության մեջ էր հայտնվել: Այս անգամ միջադեպը գրանցվել է 57 համարի միկրոավտոբուսում: Խաչատրյանն այս մասին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում` նկարագրելով իր հետ տեղի ունեցածը:

Այսօրվա գրառման մեջ Խաչատրյանը հայտնել է, որ «Երևանտրանսից» արձագանքել են կատարվածին.

«Թարմացում․
Նոր «Երևանտրանսից» զանգեցին, ասացին, որ վարորդին խիստ նկատողություն են անելու ու տուգանք։ Նաև ասաց, որ երբ իրենց տեսուչները ստուգումներ են անում տրանսպորտում ու տուգանում են ծխող վարորդներին, ուղևորները հարձակվում են տեսուչների վրա, վիրավորում, վարորդին պաշտպանում։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

«57 համարի մարշրուտկա (ավտոն համարներով նկարի մեջինն ա), ծխող վարորդ, ես․
-Որ խնդրեմ, կհանգցնե՞ք սիգարետը։
-Հիմա չէ։
-Բա ե՞րբ։
․․․Ֆռռում ա, նողկանքով ու ատելությամբ նայում ա ինձ, բան չի ասում։

– Տեղյա՞կ եք, որ հանրային տրանսպորտում ծխելն արգելված ա։
-Ո՞ւմ ա արգելված։
-Բոլորին։
-Ինձ ոչ մեկ չի կարա բան արգելի, ես ինչ կուզեմ կանեմ։
-Ախր հանգիստ խնդրեցի, չէ՞, ինչի՞ եք բարդացնում ամեն ինչ ու խնդիրներ ստեղծում։
-Ո՞ւմ համար։
-Ձեր։
-Տո դու ո՞վ ես, ի՞նչ կարաս անես, հըլը իջի մեքենայից։

-Չեմ իջնում, Դուք չեք կարա ինձ իջացնեք, ու զանգելու եմ համապատասխան բաժին, բողոքեմ, որ ծխում եք։
Ու ըստեղ, ուշադրություն, խառնվում են մի խումբ կանայք, որոնց ամբողջ կյանքում երևի ասել են, որ իրենք ոչնչություն են, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, մենակ տղամարդու կցորդ են, որևէ իրավունք չունեն ու պիտի տղամարդուն մենակ ծառայեն, էն տեսակն ա, որ մոլախոտի նման օգուտ չի տալիս, մյուսների աճին էլ փորձում ա խանգարել։
– Հա, լավ, ինչ մի պատմություն ես սարքել, թող մի հատ էլ ծխի, քեզ ինչ։ Գործ տվող եք սաղդ։ Մարդն ամբողջ օրը էս քանդած ավտոն ա քշում։
Ես․
– Դե, եկեք պահանջենք, որ նորմալ ավտոբուսներ բերեն, նորմալ պայմաններ ապահովեն։
Չեն ընկալում, իրանց են ճղում, նույն էն վիդեոյի նման, էլ գործ տվող, էլ անամոթ, ինչ ասես՝ չասացին, մեկն էլ երկու անգամ սպառնաց հեռախոսը տալ գլխիս։ Անգամ ասում ա․
-Վայ, էս վարորդից շատ ներվայնացա, մարդուն չեն էլ թողնում ծխի մի հատ։

Ու ինչ մարդու իրավունք, ինչ մաքուր օդ, ինչ անվտանգություն, ինչ օրենք, մարդիկ սուտի «պանյատներով» են առաջնորդվում ու քեզ էլ փորձում պարտադրել։ Ու սրանց խոսալուց էս վարորդն ավելի ա ոգևորվում։ Ովքեր էլ, հնարավոր է` իմ հետ համամիտ էին, իհարկե, ձայն չհանեցին։ Հենց մարշրուտկայի մեջից զանգել եմ «Երևանտրանս», բողոքս գրանցել են։ Որ տեսավ զանգում եմ, թե՝ բա, ես էլ կասեմ, որ չեմ ծխել, սիգարետն էլ գցել էր, կնիկներն էլ ասացին, որ կհաստատեն, որ չի ծխել, ու ես շառ եմ անում։

Իջնելուց էլ 50 դրամ տվեցի, ասացի՝ էս ա ձեր ծառայության գինը։
Էս վիճակը լուծում կստանա՞ մի օր, ինչքա՞ն կարելի ա հանդուրժել, ինչի՞ պետական կառույցները չեն կատարում իրենց գործառույթները, ինչի՞ քաղաքացիներն ամեն անգամ պիտի անցնեն էս ամեն ինչի միջով։

P. S. Ու սենց դեպքերը մենակ իմ հետ չեն լինում, ուղղակի ես օրական 4-ից ավելի անգամ տրանսպորտ եմ նստում ու միշտ խնդրում եմ հանգցնել սիգարետը, 90%-ը հանգիստ հանգցնում ա, բայց հանդիպում են նաև սենցները, քանի որ տրանսպորտում ծխելը համատարած երևույթ ա ու սրանց նմաններն էլ քիչ չեն ղեկին, ու ժամանակ առ ժամանակ հանդիպում են նման ոչ ադեկվատները, որոնց էդքան մարդկային կյանքեր են վստահված»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին նման միջադեպ էր գրանցվել 46 համարի միկրոավտոբուսում: Տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է Անի Խաչատրյանը  միկրոավտոբուսի վարորդից պահանջում  հանգցնել ծխախոտը, սակայն վերջինս կոշտ է արձագանքում, չի հանգցնում ու ուղևորից պահանջում է լքել իր մեքենան։ Վարորդին աջակցում են նաև մյուս ուղևորները։ Ի վերջո, վարորդը իջնում է մեքենայից ու հայտարարում է, որ մեքենան փչացել է, էլ չի վարում։

Այս միջադեպից հետո Երևանի քաղաքապետարանից հայտարարեցին, որ վարորդն ազատվել է աշխատանքից:  Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ տրանսպորտի վարչություն է հրավիրվել այդ երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը, ու համատեղ որոշում է ընդունվել՝ հեռացնել կարգազանց վարորդին։

Տրանսպորտի վարչությունում երթուղին սպասարկող ընկերությանը առհասարակ հորդորել են ավելի ինտենսիվ աշխատանք տանել վարորդների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP