15:59 01.11.2019
Այսօր խորհրդարանում արտաքին գերատեսչության 2020թ-ի բյուջեն ներկայացնելիս բավական երկար ու թեժ քննարկում ծավալվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Վերջինս, պատասխանելով պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցադրմանը, խոսեց արտերկրում դիվանագետների երեխաների համար դպրոց ընտրելու մասին՝ ընդգծելով, որ պետությունը պարտավոր է հոգալ նրանց ընտանիքների անվտանգ ու ապահով կեցության մասին: Արտակ Մանուկյանը հակադարձեց.
«Որևէ մեկը չի ստորադասում մեկի ծառայությունը մյուսից, բայց այն, ինչ հնչեցնում եք, մի բան կա՝ պետական ծառայություն՝ դա սոցիալական երաշխիքների փաթեթ է, և եթե մենք տարանջատում ենք դիվանագիտական ծառայություն և ներսում, օրինակ, ոստիկանական ծառայություն, որ դուք ասում եք, անկեղծ սա ճիշտ ճանապարհ չէ, որ գնանք»,- դիտարկում արեց պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Այս մոտեցմանը ընդդիմացավ նախարարը՝ ասելով.
«Ես Ձեզ հետ բացարձակապես համաձայն չեմ, որովհետև Դուք խոսում եք փաթեթների մասին, ու համեմատում եք ոստիկանությունն ու ԱԳՆ-ն, Դուք ուզում եք դուրս ուղարկենք մարդուն ու ասենք, որ չե՞նք անդրադառնում իր վճարումներին: Լինում են իրավիճակներ, երբ անհնար է ապահովել մեր ներկայությունը դրսում, որովհետև մարդիկ ունեն ընտանիքներ:
Մենք հանում ենք, պոկում ենք մարդուն ու ուղարկում ենք դուրս, ու ասում ենք՝ ոնց ուզում ես արա, որովհետև մեր երկրում դպրոցական փաթեթն այսպես է, ու մենք չենք ենթադրում դա: Դուք անդրադարձաք բնակվարձերին, շատ ուրախ կլինեմ անցնենք մեր դիվանագետների բնակպայմաններին: Կան միֆեր, որ մեր դիվանագետներն ապրում են շռայլ: Եկեք անցկացնենք փորձագիտություն և անցնենք մեր դեսպանություններով, եկեք անենք, եկեք փորձենք՝ ինչպես է անդրադառնում իմ վրա, եթե ես իմ ընտանիքը պետք է փոխեմ տեղից, տանեմ դուրս, երբ ամսվա 15-ին գալիս է մի երկիր, որի գներն ու պայմաններն այլ են, իր աշխատավարձը պետք է ստանա հաջորդ ամսվա 1-ին, ի՞նչ է անելու 15 օր, պիտի՞ մտածենք այս մասին, թե՞ չպիտի մտածենք»:
13:20 15.07.2025
Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհըՄիացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։ Փոխանցում է «Ազատությունը»։ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ […] ...
13:00 15.07.2025
Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան ԱվինյանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։ Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների […] ...
12:53 15.07.2025
«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներըBleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...
12:46 15.07.2025
Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջՀեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ ...
12:31 15.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:24 15.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականըԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...